Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին երդմնակալության գաղտնի արարողությունից հետո շնորհավորել է միայն մեկ երկրի ղեկավար:
Այդ մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը արարողությունից հետո շնորհավորանք է հղել Լուկաշենկոյին: Չորեքշաբթի երեկոյան այս մասին հայտնել է Թուրքմենստանի Turkmenistan Today պետական լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Լուկաշենկոյի կայքը շնորհավորանքի մասին տեղեկություն չի հրապարակել, այդ մասին չի հաղորդել նաև Բելառուսի պետական BelTA գործակալությունը: