Նոբելյան հիմնադրամը հայտարարել է, որ 2020 թվականին Նոբելյան մրցանակի չափը կավելանա 1 միլիոն կրոնով: Այսպիսով, այն կկազմի 10 միլիոն շվեդական կրոն, ինչը մոտավորապես հավասար է մեկ միլիոն դոլարի:
Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարի հիմնադրամը «հատկապես կարևոր է համարում գնահատել և աջակցել այն դափնեկիրներին, որոնց ձեռքբերումները մեզ ոգեշնչում են և ապագայի հույս տալիս»: Նոբելյան հիմնադրամը նաև նշել է, որ հիմնադրամի ներդրումային կապիտալը 3-ից հասել է 4,6 միլիարդ կրոնի: