ՍԴ նախկին նախագահ, դատավոր Հրայր Թովմասյանը կարծում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը նախապես ծրագրված և ուղղորդված գործընթաց է։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Ես առաջադրեցի Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որովհետև նա ինձ համար ամենահեղինակավորն է։ Պարոն Խաչատրյանն ինքնաբացարկ հայտարարեց, մնաց միայն Երվանդ Խունդկարյանը։
Տպավորություն է, որ նախապես ծրագրված և ուղղորդված գործընթաց էր», – ասաց նա։