Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուին այսօր մեկ դատավոր է հարցեր ուղղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք ինքը կասկածներ չունի՞, որ Խունդկարյանի եւ իշխանության միջեւ կարող էր ՍԴ նախագահի պաշտոնի վերաբերյալ պայամանավորվածություն լինել, Վաղարշյանն ասաց. «Իշխանությունը այսպես նպատակադրված գործի այդ ուղղությամբ իմ պահով չեմ զգացել, մյուսների պահով հնարավոր է, մյուսների համար պատասխանատու չեմ։ Իմ կարծիքով՝ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ նա կարող է էականորեն ազդել հատկապես այս կազմի վրա»։