Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո այսօր Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությունը:

«Պաոլո և Կարոլինա Ձանի» հիմնադրամից բերված և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը պատկերող 18-րդ դարի չորս կտավները պատկանում են անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին:

Բացելով ցուցահանդեսը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների վկայությունն է: «Ցուցահանդեսի մասին խոսել ենք մոտ մեկ տարի առաջ՝ Իտալիայի Հանրապետության նախագահի և դեսպանի հետ: Հավաքածուն այստեղ է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի բարձր հովանավորությամբ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Այս ցուցահանդեսն իրականում երկկողմ է, որովհետև, ըստ պայմանավորվածության, մենք ունենալու ենք մեր ցուցահանդեսն Իտալիայում, նկարները ցուցադրվելու են Իտալիայի նախագահի պալատում: Այն ծրագրվում է Հայաստանի նախագահի՝ Իտալիա նախատեսվող պետական այցի ընթացքում: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մեր մեծագույն վարպետների մինչև մեկ տասնյակ գործեր»:

Անդրադառնալով ցուցադրված կտավներին՝ նախագահ Սարգսյանը դրանք համաշխարհային գեղանկարչության լավագույն նմուշներից է համարել: «Նկարները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է: Իսկ այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով՝ ոչ միայն Մխիթարյան միաբանության, այլև հայ վաճառականների, ովքեր Վենետիկի հետ կապված են եղել դարեր,-ասել է Հանրապետության նախագահը: -Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ, Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաև տեղյակ են հայ ճարտարապետության և ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն այս թեմաներով: Հետևաբար, ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը ցուցահանդեսի կազմակերպման գործում:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին նման մշակութային նախաձեռնության համար: «Սա ցուցադրություն է, որն իրականություն է դարձել Ձեր և Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, ում կողմից ողջույններ եմ փոխանցում Ձեզ,-դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է դեսպանը: -Այս նախաձեռնությունը միայն մեկնարկն է, քանի որ շուտով Հռոմում ներկայացվելու է նաև հայկական մշակույթը։ Ցուցադրված այս չորս կտավները պատահական ընտրության արդյունք չեն, դրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ իմաստ: Չորս կտավները ներկայացնում են 18-րդ դարը, որը բացառիկ ժամանակաշրջան է հայ-իտալական երկկողմ հարաբերությունների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում