Եվրամիության քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ առաջին հասանելի պատվաստանյութը պետք է հայտնվի գալիք տարվա մարտին: Այդ կարծիքը հայտնել է Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը:
«Մտահղացման համաձայն՝ առաջին պատվաստանյութը կստացվի Sanofi-ից և մարտին կհայտնվի այստեղ՝ Բելգիայում, և Եվրամիության մյուս երկրներում»,- սեպտեմբերի 24-ին ասել է առողջապահության նախարարը՝ հանդես գալով բելգիական RTBF հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ առաջին պատվաստանյութը կստանան բժիշկները և առավել չպաշտպանված քաղաքացիները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում միանգամից մի քանի դեղագործական ընկերությունների հետ, այդ թվում՝ Sanofi-ի հետ՝ կորոնովիրուսի դեմ նրա կողմից մշակված պատվաստանյութը գնելու համար: