Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Քաղաքական զազրախոսություն և սադրանք. Հայաստանը ՌԴ-ից վարկ պետք է վերցնի միայն չտալու պայմանով

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ Հայաստանի իշխանություններին առաջարկելով Ռուսաստանից վերցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք միջպետական վարկ՝ ռուսական ռուբլով, հաշվի առնելով ՀՀ-ում տնտեսական անկման ցուցանիշները: «Մի քանի օր առաջ Բելառուսը ստացավ նմանատիպ վարկ՝ շուրջ 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Հայաստանի Հանրապետության տնտեսություն պետք է ներարկել անհրաժեշտ ծավալի ֆինանսական ռեսուրսներ: Դրան այլընտրանք չկա, որովհետև շատ արագ կարող է ստացվել միայն Ռուսաստանի Դաշնությունից»,- գրել է պատգամավորը: Միքայել Մելքումյանը նաև հարցադրում է արել, թե ԵԱՏՄ պետություններից ինչո՞ւ է միայն Հայաստանի հետ փակ մնացել ՌԴ-ի սահմանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սա սադրիչ հայտարարություն է, որը Հայաստանի շահերին ուղղակիորեն դեմ է: «Պարզապես որոշ մարդիկ փորձում են միջնորդի դեր ստանձնելով լավամարդ դուրս գալ արտաքին ուժերի մոտ։ Սա դատապարտված է անհաջողության։ Այդ մարդիկ թող շարունակեն իրենց լյուստրացիայի ենթարկել, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից մեզ համար սահմանը չբացելու հանգամանքին, Ռ. Մեհրաբյանն ասաց. «Ռուսաստանից մենք որևէ պաշտոնական հայտարարություն չենք լսել սրա հետ կապված, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ բան ասելուց։ Ի վերջո, համավարակը դեռ չի դադարել, և ամեն պետություն յուրովի է կարգավորում իր սահմանային ռեժիմը, այդ թվում՝ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը։ Շահարկումների համար պարարտ հող տեսնողները թող հանգիստ նստեն իրենց տեղները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Ռուսաստանից վարկ կարելի է վերցնել չտալու պայմանով: «Բելառուսը հենց չտալու պայմանով է վերցրել։ Իսկ ընդհանրապես գումար հենց այնպես վերցնել ու խժռել, այն նետել կոյուղի՝ չի կարելի։ Վարկ վերցնել՝ նշանակուամ է վերցնել տեխնոլոգիա, արտադրական համալիր վերցնել, որը կբազմապատկվի՝ և՛ գումարը կվերադարձվի, և՛ Հայաստանին շահույթ կմնա և նաև՝ արտադրական ենթակառույց։ Ես մեր տնտեսական հարաբերությունները գործընկերների հետ այդպես եմ պատկերացնում։ Մեզ պետք է արտադրական ենթակառուցվածք, ատոմակայան։ Այսինքն՝ ինքը պետք է լինի գնորդը, բերի 1.5 միլիարդով Հայաստանում արտադրական ձեռնարկություն հիմնի, որը ենթադրում է, որ, օրինակ, Պոլիտեխնիկ ինստիտուտը կսկսի դրա համար կադրեր պատրաստել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մնացած բոլոր խոսակցությունները քաղաքական զազրախոսություններ են. «Դա իրենց կազմակերպությանը սազում է, պետք չէ դրա վրա ուշադրություն դարձնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում