ՍԴ-ն այսօր նախագահ չընտրեց։ ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդակարյանն էր, սակայն դատավորները այսօր չեն իրականացրել քվեարկությունը, թեկնածուին հարցեր ունենալու պատճառով։ Նիստը կշարունակվի վաղը՝ 10։30։
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աշոտ Խաչատրյանի ինքնաբացարկին, նշեց, որ նա ուղղակի չէր ցանկանում այդ պաշտոնը ստանձնել.«Քվեարկությունը միանգամից 10։30 չի լինելու։ Կլինի հարցուպատասխան, նախագահի թեկնածուն ամենայն հավանակությամբ ելույթ կունենա, եթե դատավորները կունենան ելույթներ, կլինեն, ապա կլինի քվեարկություն։ Այս պահին հարցուպատասխանն ընդհատված է»։ Հարցին՝ ինչո՞ւ ինքը չինքնաառաջադրեց իր թեկնածությունը, Շաթիրյանն ասաց, որ նպատակահարմար չի գտել։