Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մարդ կգա՞ հանրահավաքին, թե՞ չի գա. իսկ որն է կարևորը

Առաջիկա համապետական հանրահավաքը, որ հրավիրել է կուսակցությունների հայտնի եռյակը, դիտարկվում է Հայաստանի համար ավանդական հարցադրման պրիզմայով՝ կհաջողվի՞ երեք ուժերին հավաքել մեծ բազմություն, թե՞ ոչ: Այդ «չափիչը» կամ «չափորոշիչը» Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն ուղեկցել է միշտ, բոլոր ժամանակների ընդդիմությունների պարագայում, որոնց մեթոդաբանության հիմնական գործիքը եղել է հանրահավաքը: Ըստ այդմ` ձևավորվել է չափման այդ կատեգորիան՝ եթե հանրահավաքին շատ մարդ է գալիս, ապա դա վատ է իշխանության համար, և լավ է կազմակերպիչների համար, ուրեմն հանրահավաքը ստացվել է, եթե գալիս է քիչ մարդ, ուրեմն վատ է կազմակերպիչների համար՝ նրանք տապալվել են, իսկ քաղաքական մեծամասնությունը՝ շահել: Ինչպես ցույց են տալիս եռյակի հրավիրած հանրահավաքի շուրջ դիտարկումները, հայաստանյան հանրության տրամադրությունները առաջնորդող հասարակական շերտերը որևէ կերպ չեն իմաստացել Հայաստանի անցնող տարիների քաղաքական պատմությունից, այլապես հանրահավաքի բազմամարդությունը՝ որպես չափման կամ գնահատման միավոր, չէր լինի դիտարկումների առանցքային դիրքում: Հայաստանում հասարակական տրամադրություններն արտահայտվում են բոլորովին այլ կերպ, և դրանք հիմնականում այսպես ասած քողարկված են մնում մինչև վերջին պահը, ինչի օրինակ է նաև հենց թավշյա հեղափոխությունը, որն առաջին օրերին իր մարդաշատության առումով բացարձակապես որևէ վտանգ չէր «գուժում» կառավարող մեծամասնության համար:

Եթե Հայաստանում կա իշխանության գործունեության հանդեպ հանրային այնպիսի դժգոհություն, որը լուրջ քաղաքական խնդիր է այդ իշխանության համար, ապա կգնա մարդ եռյակի հանրահավաքին, կհավաքի եռյակը մասնակից, թե ոչ, սկզբունքորեն չունի նշանակություն՝ նշանակություն ունի այն, որ կա հանրային էական դժգոհություն: Դա չարտահայտվի եռյակի միջոցով, վաղ թե ուշ կարտահայտվի այլ քաղաքական ձևաչափով, սակայն կարտահայտվի, չի մնա, այսպես ասած, «գետնին», որովհետև հանրային էական չափի հասնող դժգոհությունը ժամանակի ընթացքում վերածվում է «տաշած քարի»: Եթե այդպիսի չափի, այսինքն` էական հանրային դժգոհություն չկա, ապա որևէ քաղաքական ուժի բազմամարդ հանրահավաք չի կարող դառնալ կառավարող մեծամասնության քաղաքական խնդիր: Ի վերջո, կասկած չկա, որ երեք կուսակցությունները կարող են ապահովել մադկանց մեծ մասնակցություն՝ ՀՅԴ-ն իր շարքերի կարգապահության, «Հայրենիքն» ու ԲՀԿ-ն իրենց կորպորատիվ շահերի շրջանակում եղած խմբերի հաշվին: Դա ինքնին գործոն չէ, եթե ընդհանրապես հանրային տիրույթում չլինի կառավարող մեծամասնության հանդեպ էական դժգոհություն: Առավել ևս որ հայաստանյան ներկայիս իրականության պայմաններում կա նաև մեկ այլ հարց՝ առնվազն ներկայիս շրջափուլում և տեսանելի ապագայում կառավարող մեծամասնության հանդեպ հանրային դժգոհությունը անգամ մեծ լինելու դեպքում, քաղաքականապես վճռորոշ չափ ունենալու դեպքում, այն չի ունենալու ընդդիմադիր ուժերի հանդեպ վստահության աճի ինքնըստինքյան տրանսֆորմացիա, հատկապես նախկին համակարգի հետ ասոցացվող ուժերի: Այլ հարց է, անշուշտ, որ իշխանության հանդեպ նշանակալի աստիճանի հասնելու պարագայում այդ դժգոհությունը ինքնաբերաբար կբարձրացնի նախկին համակարգի տնօրինած ուժերի և ռեսուրսների տեսակարար կշիռը ընդհանուր քաղաքական ներկապնակում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում