Տնտեսագիտական համալսարանի դասախոսական և ադմինստրատիվ աշխատողների կողմից ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն եղավ։ Ռեկտորատը պահանջում է անհապաղ Դիանա Գալոյանին նշանակել ռեկտոր, այլապես ուսումնական գործընթացը կդադարեցնեն ու լսարան չեն մտնի։ Սպառնալիք հիշեցնող այս հայտարարության ֆոնին ուսնաողները հրապարակում էին լուսանկարներ լսարաններից, որտեղ սպասում են դասախոսական անձնակազմին, սակայն նրանք չեն ներկայանում։ Ի դեպ, Ռեկտորի ընտրության օրը՝ հուլիսի 17-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) չեղյալ համարեց Գալոյանի գիտական աստիճանը: Ըստ ԲՈԿ-ի՝ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ ու արտագրություններ: Նրանք նաև կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր Տիգրան Մնացականյանի և «Էրասմուս» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանի հետ: