Դուք իրատեսական չե՞ք համարում, որ 30 տարի հետո հայաստանի բնակչությունը կարող է 5 մլն դառնալ, կամ աշխատավարձը կարող է 7-ապատկվել. Այստեղ կարևորը տարանջատելն է, թե ինչ է ռազմավարություն, ինչ է միջնաժամկետ ծրագիր և ինչ է կարճաժամկետ ծրագիրը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարությանը, որը օրերս ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն ցուցանիշները, որոնք վարչապետը հնչեցրել է 5 մլն բնակչություն, ՀՆԱ-ի 20-ապատկում և այլն, դրանք մեր երկարաժամկետ նպատակներն են, այսինքն մենք պետք է ձգտենք այդ ցուցնաիշներին հասնել:
Ինչ վերաբերում կարճաժամկետ կամ միջնաժամկետ ծրագրերին, ապա դրա համար կա կառավարության ծրագիր 5 տարով, կա միջնաժամկետ ծրագիր 3 տարով»,-ասաց նա: