Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալքալիանիի հետ:
Վրաստանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ կողմերը քննարկել են սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի թեման, ինչպես նաև «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հարցը:
Զալքալիանին ասել է, որ քարտեզագրական նոր նյութերը, փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները փոխանցվել են ադրբեջանական կողմին:
Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ նոր հանգամանքները կարող են հանգեցնել 2006-2007 թթ. համաձայնագրի վերանայման: Նա վստահ է, որ բանակցություններում առաջընթաց կգրանցվի: Զալքալիանին հավելել է, որ կողմերը կառուցողական են մոտենում հարցին: