Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Եվրամիության (ԵՄ) որոշ պետություններում ներկայումս ավելի վատ է, քան ընթացիկ տարվա մարտին հիվանդության տարածման առավելակետի ժամանակ: Այդ մասին սեպտեմբերի 24-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության հարցերի եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդիսը:
«Որոշ երկրներում իրավիճակն այժմ ավելի վատ է, քան մարտի առավելակետի ժամանակ: Դա արտակարգ անհանգստություն է պատճառում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: