Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իրանի արտգործնախարարը Մոսկվայում է. Հայաստանի համար կարևոր հանդիպում

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ քաղաքական ղեկավարության հետ: Մոսկվա-Թեհրան հանդիպումը անշուշտ մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանն ու Իրանը ներկայումս կանգնած են մարտահրավերների առաջ, որոնք ուղիղ առնչվում են նաև Հայաստանին: Մասնավորապես, այստեղ խոսքը իհարկե միայն մերձավորարևելյան խնդիրների մասին չէ, այլ առաջին հերթին այն նոր իրավիճակի, որ ստեղծվել է Կովկասում, այն բանից հետո, երբ Անկարան ուղղակի կլանեց Ադրբեջանը: Դա անշուշտ ոչ միայն զուտ ռեգիոնալ անվտանգային համակարգին առնչվող խնդիր է, որի հանդեպ Իրանն ու Ռուսաստանը բնականաբար խիստ զգայուն են: Այստեղ կա նաև անմիջականորեն Ադրբեջանի հարցը, որտեղ Թուրքիայի գերակտիվացումն ու այլ կերպ ասած՝ կլանումը, նշանակում է լուրջ անհաջողություն և գրեթե պարտություն Մոսկվայի ու Թեհրանի համար, որոնք Թուրքիայի գլխավոր մրցակիցներն էին և են՝ Ադրբեջանում ազդեցության իմաստով:

Այդպիսով, Անկարան այս փուլում պարտության է մատնում նրանց և ի թիվս այլ հարցերի, Մոսկվայի և Թեհրանի օրակարգում կարող է հայտնվել Ադրբեջանում կրած պարտության հանդեպ ռևանշի խնդիրը: Ինչպե՞ս կդիտարկվի այդ խնդիրը, ի՞նչ հնարավորություն և ո՞ր ուղղությամբ: Փորձ կարվի այդ հարցում անմիջապես ռևանշի ձգտել հենց Ադրբեջանում ազդեցության ռեսուրսները գործի գցելո՞վ, ռևանշի ծանրության կենտրոն դարձնել Կասիցի՞ ավազանը, որը անկասկած Անկարայի հետադրբեջանական թիրախներից է, թե՞ դիտարկել կովկասյան ռեգիոնում ռևանշի հնարավորությունը՝ մասնավորապես հայկական ուղղությամբ, ավելի հեռահար, ռազմավարական տեսանկյունից՝ նպաստելով ռեգիոնում հայկական դիրքերի ամրացմանն ու ապավինելով Հայաստանի հետ իրենց երկկողմ հարաբերությանը:

Հետևելով Մոսկվա-Թեհրան հարաբերությանն ու այդ իմաստով Զարիֆի այցի վերաբերյալ ադրբեջանական պրոպագանդայի արձագանքին, ակնառու է, որ Բաքվում բավականին նկատելի խանդով են հետևում դրան, ու նաև չարախնդությամբ նկատում, որ Մոսկվա-Թեհրան պայմանավորվածությունների և կշռի բարձրացման հեռանկարը մեծ չէ: Դա սակայն թերևս քարոզչական արձագանք է և թույլ է տալիս շոշափել տրամադրություններն ու սպասումները, և իհարկե Զարիֆի մոսկովյան այցի նշանակությունը, այլ ոչ իրական քաղաքական պատկերը: Որովհետև Մոսկվայի և Թեհրանի մրցակցային հարաբերությամբ հանդերձ, ներկայումս կա շատ ավելի մեծ միավորող մրցակից՝ Թուրքիան: Եթե Ռուսաստանն ու Իրանն այդ հարցում հապաղեն և ուշանան, ապա այստեղ նրանց առաջ հառնելու է ԵՄ-Թուրքիա հարաբերության օրինակը, երբ Անկարան ուղղակի «մատի վրա պտտեցնելու» է Թեհրանին ու Մոսկվային, ինչպես ներկայումս անում է ԵՄ պետությունների պարագայում, որոնք հապաղեցին թուրքական սանձարձակությունը համարժեք գնահատելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում