Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակին: Ռուս գրող Սերգեյ Կոմկովը հայտնել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին՝ Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրման հայտ է ներկայացրել, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Ավելի ուշ, Պուտինի առաջադրմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվեն Նոբելյան միջազգային կոմիտեին ուղղված պաշտոնական դիմումում շարադրված հիմքերը, ինչպես նաև «բոլոր ավանդական կրոնական դավանանքների պաշտոնական ներկայացուցիչների և Ռուսաստանի գիտության և մշակույթի ամենահայտնի գործիչների դիրքորոշումն այս հարցում»:
Նշվում է, որ Կոմկովի դիմումը Նոբելյան միջազգային կոմիտեն ստացել է սեպտեմբերի 10-ին:
Կոմկովը «Նախագահ» թերթի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև Ռուսաստանը պառակտելու ծրագրի մասին վեպի հեղինակը: