Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

ՀՖԿՍՊԻ-ում նոր ռազմավարական փոփոխություններ կլինեն` միտված կրթական մակարդակի բարձրացմանը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հայտարարած այս տարվա ընդունելությանը մասնակցել են աննախադեպ քանակով դիմորդներ` նախորդ 12 տարվա համեմատ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում առցանց ասուլիսի ընթացքում այս և այլ հարցերի շուրջ խոսեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: Վերջինիս խոսքով` 2020 թվականին ինստիտուտի առաջնային խնդիրը եղել է համավարակի պայմաններում կրթության և իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը, միաժամանակ կատարվել են աշխատանքներ ռազմավարական փաստաթղթերի մշակման, նոր կարգավորումների և  կրթության բովանդակության  բարեփոխումների ուղղությամբ:

«Ընդունելության քննությունները կազմակերպել ենք նոր ձևաչափով` տեսաձայնագրություն բոլոր քննություների ընթացքում: Ապագայում նախատեսում ենք անցում գրավոր քննության, որը հնարավորություն կտա բուհ ընդունել ավելի կրթված դիմորդների: Դիմորդների բավարար քանակով գերազանցեցինք 12 տարի առաջ ունեցած դիմորդների քանակը, մագիստրատուրայում նույնպես գրանցվեց մրցակցություն, այս տարի թափուր տեղեր չունենք: Այն ռեկորդային էր: Ամփոփիչ քննությունների նոր կարգ ենք սահմանել. բոլոր գրավոր քննություները ծածկագրված են, անցումը կատարում ենք փուլային եղանակով, սկսել ենք անցած ուսումնական տարում առաջին կուրսից»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Բուհում նախատեսվում է ռազմավարության փոփոխություն. կզարգացվեն նոր ուղղություներ, մասնավորապես՝ առողջ ապրելակերպ, հանրային առողջություն, սպորտի կառավարում և մարկետինգ, սպորտի հոգեբանություն, մարզական լրագրություն, սպորտային տուրիզմ:

«Վերանայվում են որակի ներքին ապահովման համակարգի կառավարման մոտեցումներն ու սկզբունքները՝ նպաստելով փաստերի և օբյեկտիվ հետազոտությունների վրա հիմնված կառավարման գործընթացին: 75 տարում բուհն ունեցել է ընդամենը մեկ դրամաշնորհային ծրագիր: Այս մեկ տարվա ընթացքում ներկայացրել ենք 12 նմանատիպ ծրագրեր: Ճիշտ է, կապված համավարակի հետ, կան ռիսկային գործոններ, բայց բոլոր ծրագրերը իրատեսական և արդիական են: Հուսով եմ, համաճարակը հաղթահարելուց հետո դրանք իրականացնելու հնարավորություն կունենանք։ Լայն համագործակցություն կա պետական կառույցների, համայնքային իշխանությունների, մարզական ֆեդերացիաների և ակումբների, հասարակական կազմակերպություների հետ»,- նշեց Դավիթ Խիթարյանը:

Անդրադառնալով վարձավճարների շուրջ ուսանողների կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող հարցերին՝ Խիթարյանը շեշտեց, որ համավարակով պայմանավորված՝ ԲՈՒՀ-ը չի բարձրացրել ուսման վարձերը, սակայն վարել է այլ քաղաքականություն` ավարտական քննություններին չթույլատրելով մասնակցել ուսանողներին, եթե վարձավճարների հետ կապված հարցեր են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում