Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Ազգային ինքնությունը կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին: «Նախարարությունը և անձամբ ես որոշեցինք հնարավորություն տալ տիկին Թորոյանին՝ առաջիկա տարիներին իր առաջարկած ծրագրերն իրականացնել մեզ համար կարևոր մշակութային հաստատությունում: Վստահ եմ, որ նախարարության և մրցույթին մասնակցած մեր գործընկերների աջակցությամբ տիկին Թորոյանը կյանքի կկոչի իր առաջարկած հետաքրքիր գաղափարները»,- նշել է Ա.Հարությունյանը:

Նախարարը նշել է, որ թանգարանի նմուշները պետք է հավուր պատշաճի ներկայացվեն հանրությանը: «Թանգարանում ունենք ժողովրդական արվեստի գանձեր, որոնք հասանելի չեն մեր հանրությանը: Այդ ամենի հանրահռչակումն է, որ բարձրացնում է ազգային գիտակցությունը, և դա պետք է արվի նաև 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիական գործիքներով: Դպրոցական աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել աշակերտներին, քանի որ Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության գործողությունները հաջորդ տասնամյակներում հենց նրանք են իրականացնելու: Ռազմավարությունում ազգայինն անցնում է կարմիր թելով, ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով: Որևէ մշակութային հաստատություն ես այլևս չեմ պատկերացնում առանց կրթության: Նախարարությունների միավորումը հենց այդ նպատակն էր հետապնդում, որովհետև մենք չենք պատկերացնում մշակույթն առանց կրթության և կրթությունը՝ առանց մշակույթի»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել թանգարանի արդեն նախկին տնօրեն Հովիկ Հովեյանին վերջին տարիներին իրականացրած աշխատանքի համար. «Վստահ եմ` այն լավագույն ավանդույթները, որ եղել են թանգարանում և նաև Ձեր կառավարման տարիներին ներդրվել են, կշարունակվեն և լավ հիմք կհանդիսանան այս հաստատության հետագա զարգացման համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել թանգարանի աշխատակիցներին և վստահություն հայտնել, որ նրանք կաջակցեն նոր տնօրենին՝ իր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում, քանի որ դրանք կարող են իրագործվել միայն, եթե կա անձնակազմի աջակցությունը և ըմբռնումը»,-ասել նախարարը:

Հովիկ Հովեյանն իր հերթին հաջողություն է մաղթել նորընտիր տնօրենին՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի հետաքրքիր և ինքնատիպ հաստատություն հանդիսացող թանգարանում ձևավորված լավագույն ավանդույթները: Նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանի խոսքերով, թանգարանն ունի հսկայական ռեսուրս, որն օգտագործելով՝ կարելի է մեր մշակութային արժեքները հանրահռչակել ամբողջ աշխարհում: «Հուսով եմ, որ թանգարանի յուրաքանչյուր աշխատակից կդառնա մեր ընդհանուր նպատակների և գաղափարների կրողը և կունենա ընդհանուր երազանք»,-եզրափակել է Թորոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում