Երկու պաղեստինցի վերքեր են ստացել իսրայելցի զինվորականների կողմից գնդակոծման հետեւանքով, երբ պատրաստվում էին հրկիզիչ խառնուրդով շշեր նետել Բենիամինի օկրուգի պահակազորի վրա:
«Մեր զինվորները հենց նոր կանխեցին հարձակումը Մալիք գյուղի վրա, որը գտնվում է Ռամալլահից դեպի հյուսիս-արեւմուտք: Իսրայելցի զինվորականները նկատել են մի քանի հարձակվողների, որոնք պատրաստվում էին իրենց վրա հրկիզիչ խառնուրդով շշեր նետել, եւ նրանց ուղղությամբ կրակ են բացել»,-իրենց Twitter-ում հաղորդել են իսրայելցի զինվորականները:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գնդակոծության ընթացքում վիրավորվել է երկու պաղեստինցի:
Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը միջին կամ ծանր աստիճանի է, մյուսը թեթեւ վերքեր է ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: