Ադրբեջանի ՆԳՆ-ն գրանցում է պիկապները և ամենագնացները՝ դրանք ռազմական նպատակներով օգտագործելու համար:
Ինչպես հաղորդում է «Sputnik Ադրբեջան»-ը, նախարարությունը հստակություն է մտցրել վերջին օրերին «պիկապ» տիպի մեքենաների և ամենագնացների բռնագրավման և տուգանային հրապարակ տեղափոխման հարցում, որը բուռն քննարկումների առիթ է դարձել լրատվամիջոցներում և սոցցանցերում:
Ադրբեջանի պետավտոտեսչությունը և տրանսպորտային միջոցների հաշվառմամբ զբաղվող այլ կառույցներ ստուգումներ են իրականացնում՝ զինված ուժերին և հատուկ նշանակության ջոկատներին ժամանակին և ամբողջական որակյալ տեխնիկա մատակարարելու ծրագրի շրջանակում: