Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Որքան ենք հետ մնացել Վրաստանից տրանսֆերային շուկայում

Հայկական թիմերում լեգեոներների խնդրին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք։ Ցավոք, ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականությունը և որոշումները ըստ էության նպատակ չեն հետապնդում նպաստելու տեղացի կադրերի առաջխաղացմանը։ Նշենք, որ խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ պետք է արգելել լեգեոներների մուտքը հայկական ֆուտբոլ, սակայն պետք է լինեն խելամիտ սահմանափակումներ, որպեսզի խաղաժամանակ ստանան նաև հայ երիտասարդները, որոնք ապագայում պետք է դառնան մեր ֆուտբոլի հենասյուները:

Եվրագավաթների խաղարկության որակավորման փուլերում «Արարատ-Արմենիան» միակն է, որը ասպարեզ դուրս եկավ բացառապես լեգեոներներով: Մասնավորապես, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղում հայկական թիմի կազմում գոնե մեկ տեղացի ֆուտբոլիստ չկար։ Նույն պատկերն էր նաև Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ» մրցավեճում: Նշենք նաև, որ արտասահմանցիներից է բաղկացած նաև «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբը: Հայկական մեկ այլ ակումբ՝ «Նոան» էլ ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում և առաջին իսկ փուլում հյուրընկալվելիս 4։1 հաշվով զիջեց ղազախական «Կայրաթին»։ «Նոայի» կազմում ևս այդ խաղում մեկնարկային կազմում տեղ էին գտել բացառապես օտարերկրացի ֆուտբոլիստներ։

Լեգոներների վերաբերյալ տրամաբանական սահմանափակում չկիրառելու հետևանքով Հայաստանի առաջնությունը այլևս դուրս է մնացել նաև ֆուտբոլային սկաուտների և գործակալների ուշադրությունից։ Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եվրոպական ակումբների հետ համագործակցող սկաուտներն առանձնապես հետաքրքրված չեն Հայաստանի Բարձրագույն խմբով, քանի որ այստեղ տոն են տալիս հիմնականում փորձառու լեգեոներներ, որոնց հետ համագործակցելը ոչ հեռանկարային է և ժամանակի անիմաստ կորուստ: Սկաուտները հիմնականում հետաքրքրված են այնպիսի առաջնություններով, որտեղ կարող են բացահայտել նոր տաղանդների, իսկ այդ տեսանկյունից Հայաստանը դարձել է բավական անհրապույր երկիր: Արդյոք իմաստ ունի՞ հետևել մի առաջնության, որտեղ տեղացի երիտասարդ ֆուտբոլիստները մաշեցնում են պահեստայինների նստարանը, և որի երիտասարդական հավաքականում գրեթե չկան խաղացողներ, որոնք խաղաժամանակ են ստանում Բարձրագույն խմբում:

Այս տեսանկյունից շատ ավելի լավ վիճակ է Վրաստանում: Մեր հարևանների մոտ այս օրերին ևս ընթանում են առաջնության հանդիպումներ, սակայն մեկնարկային կազմերում լեգեոներներ գրեթե չկան: Պատահական չէ, որ վրացի ֆուտբոլիստները շարունակում են տեղափոխվել արտասահմանյան թիմեր, մինչդեռ Հայաստանի դեպքում պատկերը տարեցտարի ավելի է վատանում: Ներկայացնենք թերևս ամենաթարմ օրինակները։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Թբիլիսիի «Դինամոյի» 21-ամյա կիսապաշտպան Նիկոլոզ Նինուան պայմանագիր է կնքել հունական ՊԱՕԿ-ի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 850 հազար եվրո։ Գորիի «Դիլայի» 24-ամյա պաշտպան Գուրամ Գիորբելիձեն էլ տեղափոխվել է ավստրիական «Վոլֆսբերգ»։ 2019/2020 թթ. տրանսֆերային պատուհանների ընթացքում Բաթումի «Դինամոյի» հարձակվող Ռոման Չանթուրիան հայտնվել էր իտալական «Էմպոլիում», իսկ «Սաբուրթալոյի» կիսապաշտպան Գեորգի Քոչորաշվիլին՝ իսպանական «Լևանտեում»։ Վրացական թիմերից եվրոպական բարձրակարգ թիմեր տեղափոխված ֆուտբոլիստներին կարելի է շարունակ թվարկել։ Իսկ ինչ պատկեր է տիրում Հայաստանում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայաստանցի ֆուտբոլիստներից արտասահմանյան ակումբ է տեղափոխվել միայն «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը՝ պայմանագիր կնքելով Վոլգոգրադի «Ռոտորի» հետ։

2019/2020 թթ. տրանսֆերային պատուհանների ընթացքում տեղացի ֆուտբոլիստներից այլ երկրների թիմերում են հայտնվել Էրիկ Վարդանյանը, Պետրոս Ավետիսյանը, Ռումյան Հովսեփյանն ու Արտակ Դաշյանը։ Վերջինս համալրել է Ղազախստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ատիրաուի» շարքերը։ Ռումյան Հովսեփյանը, պայմանագիր կնքելով բուլղարական «Արդայի» հետ, մեկ տարի անց վերադարձավ՝ հայտնվելով «Ալաշկերտում»։ Պետրոս Ավետիսյանը ելույթ է ունենում ղազախական «Տոբոլում», որը մեծ հաշվով չի գերազանցում մեր ֆուտբոլիստի նախկին թիմին՝ «Արարատ-Արմենիային»։ Ինչ վերաբերում է Էրիկ Վարդանյանին, ապա տեղափոխվելով Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչի»՝ վնասվածքի պատճառով այս թիմի կազմում չի մասնակցել պաշտոնական հանդիպման։

Նկատենք, որ ի տարբերություն վրացիների՝ հայ ֆուտբոլիստները լավագույն դեպքում հայտնվում են մասնավորապես ԵԱՏՄ երկրների թիմերում՝ մասնավորապես Ղազախստանում և Ռուսաստանում։ Ներկայում բաց տրանսֆերային պատուհանի ընթացքում համոզվեցինք, սակայն, որ ԵԱՏՄ երկրներում լեգեոներների սահմանափակման վերանալուց հետո նույնիսկ ռուսական և ղազախական թիմերը այնքան էլ հետաքրքրված չեն հայաստանցի ֆուտբոլիստներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում