Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նա իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահին ու ժողովրդին: