ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը և նախագահական նոր ժամկետը, ինչպես նաև վերանայում է Բելառուսի հետ հարաբերությունները: Հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ԵՄ-ն «չի ճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները», որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ին:
«Դրա հիման վրա, սեպտեմբերի 23-ի այսպես կոչված երդմնակալության արարողությունը և Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ընդունված նոր մանդատը չունեն բավարար ժողովրդավարական լեգիտիմություն», – ասվում է Բորելի հայտարարության մեջ:
Դրանում նշվում է նաև, որ Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ: