ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը անլուրջ է համարում ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքի օրակարգը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ավելին՝ չի տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարիք։ Ասում է՝ նրանք արել է ամեն ինչ հեղափոխությունը վիժեցնելու համար։ Հարցին՝ հանրության աջակցությունը վայելո՞ւմ են, բացասական պատասխան է տալիս։ Դիտարկմանը, թե այդ ուժերը՝ ԲՀԿ-Ն, ՀՅԴ-Ն, 2,5 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում 150 հազար ձայն են միասին ստացել, ապա հարցին՝ հանգամանքը ոչինչ չի՞ կարող նշանակել, պատգամավորը նշում է՝ այդ թվերը իր համար ոչինչ չասող են։