Tuesday, 23 04 2024
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում

Ներքաղաքական որոշ դերակատարներ հատում են կարմիր գծեր՝ ստեղծելով պարարտ հող, որ Ադրբեջանը թիրախավորի Հայաստանին

Ադրբեջանի քայլերը միտված են Ռուսաստանին տրամադրելու Հայաստանի դեմ, որ Ռուսաստանը փորձի ազդեցություն գործել Հայաստանի վրա, և իրականացվի որևէ գործողություն, որը կդիտվի որպես զիջող քայլ Հայաստանի կողմից, և Ալիևը, գտնվելով ներքաղաքական բարդ պայմաններում, դա կարողանա ներկայացնել որպես մեծ հաջողություն, ինչպես որ արեց 2016թ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է օգտագործել հայ ռուսական հարաբերությունների թույլ երկխոսության հարթակները. «Ալիևը հաշվի չի առնում, որ որքան էլ թույլ լինեն երկխոսության հարթկաները Մոսկվայի և Երևանի միջև, ամենակարևոր գործոնն այն է, որ ռազմական համագործակցության ոլորտում կա երկխոսություն, և այստեղ հակասություններ չկան»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ պատերազմները սովորաբար ուղեկցվում են նախապատրաստական աշխատանքներով, այդ թվում նաև տեղեկատվական քարոզչությամբ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ տեղեկատվական բաղադրիչը կարևոր է, բայց բավարար չէ: «Ցանկացած գործողություն, կլինի մեծ մասշտաբի, թե տեղական մակարդակի էսկալացիա, պայմանավորված է մի շարք գործոններով, կատարվում են հաշվարկներ՝ ներառելով տնտեսական, ներքաղաքական, սոցիալական և այլ գործոններ: Պետք է հաշվի առնել, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն ազդեցիկ գործոն է նաև Ադրբեջանի վարչակարգի պահպանման տեսանկյունից: Տարիներ շարունակ քարոզչություն է իրականացվել, որ հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի շահերից բխող փուլային տարբերակով: Հուլիսյան իրադարձությունները բարդ դրության մեջ դրեցին Ադրբեջանի իշխանություններին: Նրանք սեփական հանրության մոտ իրենց դիրքերն ամրապնդելու համար տարածում են ադրբեջանական «հաղթական բանակի» միֆը: Ադրբեջանի համար տեղեկատվական ֆոնի ձևավորումը առաջնահերթ նշանակություն ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին պատճառներով»,- նշեց փորձագետը:

Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ ներքաղաքական որոշ դերակատարներ ստեղծում են պարարտ հող, որ Ադրբեջանը թիրախավորի Հայաստանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում