Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ՍԴ-ն պետք է նախագահ ու նախագահի տեղակալ ընտրեր, սակայն մոտավորապես 8 ժամ բուռն քննարկումներից հետո հայտարարվեց, որ ընտրությունը կշարունակվի այսօր։
ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է որոշում կայացվել նիստը դռնփակ անցկացնելու։
«Ես չեմ ասի, թե ով ինչ կարծիք է ունեցել, բայց աշխատակարգային նիստը որոշեց, որ մենք կձայնագրենք և հետագայում այդ ամբողջ նյութերը մեր որոշումով կտրամադրենք ձեզ։ Կարանտինի պայմաններից ելնելով, քանի որ դահլիճը շատ փոքր է և մթնոլորտն էլ կխանգարեր»,-նշեց նա՝ չցանկանալով ասել, թե ինքը այդ որոշմանը դեմ, թե կողմ է քվեարկել։