ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսի հարցով նախազգուշացում է հրապարակել ամերիկացիների համար՝ նրանց կոչ անելով զերծ մնալ հանրապետության մարդաշատ վայրեր այցելելուց, քանի որ խաղաղ ցույցերը կարող են վերածվել անկարգությունների:
«Բելառուսի նախագահական ընտրություններից հետո մարդկանց հավաքները կարող են ինքնաբուխ սկսվել: Խուսափեք ցույցերից և զգոն մնացեք, քանի որ հնարավոր է խաղաղ բողոքների սրում և ինտերնետի և տրանսպորտի խափանումներ», – նախազգուշացրել է Պետդեպարտամենտը: