NEXTA Telegram-ալիքը Մինսկում ցուցարարներին ցրելու կադրեր է հրապարակել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները նարնջագույն ներկով ջրցան մեքենաներ կիրառում ցուցարարների դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահները ցույցի ընթացքում բերման են ենթարկել ավելի քան 10 մարդու:
Բողոքի ցույցերը սկսվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահի պաշտոնը ստանձնելու երդմնակալության ֆոնին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին, Մինսկի Անկախության պալատում: