Ականատեսները հաղորդել են Մինսկի կենտրոնում հնչած կրակոցների ձայների մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ենթադրվում է, որ կրակոցներն օդ են արձակվել՝ լուսաձայնային նռնակներով:
Այս պահին մայրաքաղաքի Նեմիգա շրջանում շարունակվում են բախումները ուժայինների և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքող ցուցարարների միջև:
Ինչպես հաղորդվում է, իրավապահ մարմինների լրացուցիչ ուժեր են կուտակվում այդ վայրում: