ԱՄՆ-ը պաշտոնապես Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Օգոստոսի 9-ի ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար: Հայտարարված արդյունքները կեղծված էին և չէին արտացոլում օրինականությունը: ԱՄՆ-ը չի կարող Ալեքսանդր Լուկաշենկոյին երկրի օրինական ճանապարհով ընտրված ղեկավար համարել»,- ասել է ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը:
Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում: