Tuesday, 19 03 2024
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է

Շատ վտանգավոր իրավիճակ է․ առաջիկայում հնարավոր է ամեն ինչ՝ ներառյալ տարածաշրջանային մեծ պատերազմը․ Սատանովսկի

Մեծ Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասից մինչև Հյուսիսային Աֆրիկա, Արևելյան Միջերկրական և Պարսից ծոցի տարածաշրջան, վերջին ամիսներին չափազանց հետաքրքիր ու կարևոր պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հետաքրքիր են նաև Հայաստանի շահերի տեսանկյունից, քանի որ այդ զարգացումները կարող են բերել լուրջ վերադասավորումների ոչ միայն այս մեծ մեգատարածաշրջանում, այլև միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգում՝ անխուսափելիորեն ազդելով նաև Հայաստանի անվտանգության միջավայրի և տարածաշրջանում հայկական բազմաթիվ շահերի ու հետաքրքրությունների վրա։ Խոսակցությունները հասնում են ընդհուպ մինչև տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերագծման և նոր Միջին Արևելքի ձևավորման կանխատեսումներ։

Եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա, մի կողմից, նեոօսմանիստ Էրդողանի Թուրքիան է ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականություն վարում նշված տարածքներում՝ լինի Լիբիան, Սիրիան, Իրաքը, թե Միջերկրական ծովի արևելյան հատվածը, մասնավորապես՝ Հունաստանի և Կիպրոսի հետ վիճելի ջրային տարածքները, և այս հողի վրա ձևավորվում է հզոր հակաթուրքական դաշինք՝ Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի մասնակցությամբ, մյուս կողմից էլ՝ Իսրայելն է աստիճանաբար կարգավորում իր հարաբերությունները արաբական աշխարհի հետ՝ ամրապնդելով իր դիրքերը տարածաշրջանում։

Այս խորապատկերին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս և զուգահեռաբար Իսրայելում՝ Թել Ավիվում, Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացումը ինքնին խոսում են նշված գործընթացների նկատմամբ Հայաստանի հետաքրքրության մասին։ Մերձավորարևելյան վերլուծաբաններից շատերը, հիշեցնելով Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի սերտ կապերի մասին, ասում են, որ թեև Հայաստանն առայժմ չի մասնակցում Հունաստանի և Իսրայելի համատեղ զորավարժություններին կամ Հունաստանի, Կիպրոսի և Էմիրությունների ռազմաօդային ուժերի վարժանքներին Միջերկրական ծովում, բայց պատրաստ է հեռանկարում ավելի ակտիվ դեր խաղալ։

https://www.tert.am/news_images/985/2954117_1/54433628_473786206492620_8294428343680368640_n.thumb.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի արևելագետ, Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

–  Պարոն Սատանովսկի, այն գործընթացները, որ տեսնում ենք Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իսրայելի շուրջ, Ձեր կարծիքով, իսկապես վկայում են գլոբալ ինչ-որ փոփոխությունների մասի՞ն, թե՞ պարզապես Իսրայելի և Թրամփի դիվանագիտական հաջողություններն են, որոնք, իհարկե, կարելի է տեղավորել Թրամփի նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։

– Իսկ ի՞նչ է ընդհանրապես նշանակում գլոբալ պրոցես։ Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը՝ դա իրոք գլոբալ պրոցես էր։ Ծոցի միապետությունները վաղուց կապեր են պահպանում Իսրայելի հետ, դրա մասին գիտեն բոլորը։ Բայց այսօր այդ հարաբերությունները պարզապես ձևակերպվեցին պաշտոնապես։ Այո՛, անշուշտ, տարածաշրջանի մակարդակով դա մեծ առաջընթաց է։ Բայց դա սպասելի էր, կանխատեսելի։ Ոչ մի հրաշք կամ անակնկալ դրանում չկա։ Եվ Էմիրություններից ու Բահրեյնից բացի՝ մյուս բոլոր միապետություններն էլ՝ ներառյալ Սաուդյան, Արաբիան, Քուվեյթը և նույնիսկ Կատարը, հարաբերություններ են պահպանում Իսրայելի հետ։ Աֆրիկայի իսլամական պետությունները, օրինակ՝ Սուդանը, Չադը, նույնպես հարաբերություններ են պահպանում Իսրայելի հետ։ Այս շարքում կարելի է նշել նաև Օմանի Սուլթանությունը։ Եվ թե նրանցից ո՞վ պաշտոնապես հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, ով՝ ոչ, ամենևին էլ կարևոր չէ։ Սա նորմալ, սովորական պրոցես է։ Պարզապես բանը հասել է այս վիճակին։
– Այսինքն՝ Թրամփն ու Նեթանյահուն սպասում էին, որ մոտենան ԱՄՆ նախագահի ընտրությունները, այդ ժամանա՞կ հայտարարեն Էմիրությունների և Բահրեյնի հետ հարաբերությունների հաստատման մասին, որպեսզի Թրամփը նաև ներքաղաքական միավորներ հավաքի և բարձրացնի վերընտրվելու իր շանսերը։

– Ես չգիտեմ, թե ինչ հաշվարկներ ուներ Թրամփը։ Դա իր խնդիրն է։ Ես նրա գործերին չեմ հետևում և իր կաբինետի կազմի մեջ չեմ մտնում։ Ու քանի որ Ամերիկայի նախագահը արեց այն, ինչ կարող էր, դրա համար շատ մեծ շնորհակալություն նրան։ Կեցցե՛ նա։ Ամեն ինչ լավ է։ Բայց Խաղաղության Նոբելյան մրցանակ նրան դրա համար, միևնույն է, չեն տա։ Չէ՞ որ նա Օբաման չէ։ Ոչինչ չարեց, բայց Նոբելյան մրցանակ ստացավ։ Իսկ Թրամփին դա չի սպասվում։ Դա նույնպես հասկանալի է։ Արդարություն այստեղ, իհարկե, չկա։

– Օբամային Նոբելյան մրցանակ տվեցին, որ նա անի ինչ-որ բան հետո, իսկ Թրամփին փաստորեն չեն տա, որովհետև արել է։

– Իսկ ի՞նչ է Օբաման արել՝ Լիբիան ռմբակոծելուց բացի։

– Դե, հույս ունեին, որ մի բան կանի։

– Այո՛, բայց նա ոչ մի լավ բան չարեց։ Ոչ մի հույս էլ չունեին։ Պարզապես այդպիսին են ամերիկացիք։ Նրա թիմը սեղմում է բոլոր ոտնակներին, որ նա ինչ-որ հեղինակային մրցանակ ստանա։ Օրինակ, փոխնախագահ Գոռին մրցանակ տվեցին գլոբալ տաքացման համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակն, ընդհանրապես, Աստված գիտե՝ ինչի՞ համար են տալիս կամ էլ տալիս են ոչ մի բանի համար։ Սա ընդհանրապես հիմար մրցանակ է։ Իսկ Թրամփին իրական ձեռքբերումների համար, իհարկե, չեն տա։

– Ընդհանրապես շատ պարադոքսալ երևույթ է։ Հիշո՞ւմ եք՝  երբ Թրամփը նոր էր ընտրվել, իսկ նա նախընտրական շրջանում այնքան կոշտ ու կտրուկ էր արտահայտվում միջազգային հարաբերությունների, տարբեր դաշինքների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մասին․․․

– Եվ ճիշտ էլ անում էր։

– Եվ շատերը կարծում էին, որ նա ընդհանրապես թքած ունի արտաքին քաղաքականության վրա և չի զբաղվի միջազգային հարաբերություններով։ Բայց երբ անցավ որոշ ժամանակ՝ նա, ըստ էության, ավելի ակտիվ գործունեություն ծավալեց այս ոլորտում, քան իր նախորդներից շատերը։

– Նա վարում է այնպիսի քաղաքականություն, ինչ ինքն է ուզում։ Այս իմաստով Թրամփն իսկապես զարմանալի և արտասովոր նախագահ է Ամերիկայի համար։ Նա ջանում է իր երկրի համար և անում է այնպես, ինչ ճիշտ է համարում։

– Ուզում եք ասել, որ ուժերի փոխդասավորությունը Մերձավոր Արևելքում արմատապես չի՞ փոխվել։

– Փոխդասավորությունը արմատապես կփոխվի այն ժամանակ, երբ Իրանը կճանաչի Իսրայելը կամ կհաշտվի Սաուդյան Արաբիայի հետ, կամ էլ Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Իսրայելի հետ, ինչը տեղի չի ունենա, քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է։ Սրանք են արմատական փոփոխությունները։ Իսկ մնացյալը արմատական բնույթ չեն կրում։

Վերլուծաբաններից մեկը հետաքրքիր տեսակետ էր հայտնել՝ ասելով, որ Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների հարաբերությունների բարելավումն ու մերձեցումը մեծապես կարժեզրկի Ադրբեջանի կարևորությունը հրեական պետության համար, քանի որ Ադրբեջանն այլևս Իսրայելի միակ հենարանը չէ՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Եվ բացի այդ, հիմա Իսրայելը, ադրբեջանական նավթի փոխարեն, կարող է ավելի էժան գնով նավթ գնել սաուդացիներից։

– Ադրբեջանը Իրանի կողմից չէ, երբեք չի եղել Իրանի կողմից և երբեք էլ չի լինի։ Այնպես որ, տվյալ պարագայում դուք օգտվում եք չճշտված ինֆորմացիայից։ Ադրբեջանը Թուրքիայի կողմից է և շատ առումներով՝ Թուրքիայի տակ, և դրանից ելնելով՝ խնդիրների զգալի մասը կապված է Ղարաբաղի հետ՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը։ Բայց տվյալ պարագայում եկեք՝ անիմաստ բաները չմեկնաբանեմ, քանի որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին շատերի կարծիքը որևէ առնչություն չունեն իրականության հետ։

Ադրբեջանը նորմալ հարաբերություններ ունի արաբների հետ, նորմալ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, հրաշալի հարաբերություններ՝ Թուրքիայի հետ, տանելի հարաբերություններ՝ Ռուսաստանի, անտանելի հարաբերություններ՝ Թուրքմենստանի և վատ հարաբերություններ՝ Իրանի հետ՝ մի շարք պատճառներով․ Իրանն ուզում է գերիշխել։ Իսկ Հայաստանը լա՛վ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Դա էլ է նորմալ։
– Եվգենի Յանովիչ, երևի հարցս ճիշտ չհասկացաք ։ Ես հենց դա էլ նկատի ունեի, որ Ադրբեջանը վատ հարաբերություններ ունի Իրանի հետ և կոպիտ ասած՝ «ծախում էր» իրեն Իսրայելին՝ որպես հենակետի ընդդեմ Իրանի։ Չէ՞ որ հայտնի է, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմատեխնիկական և առհասարակ ռազմավարկան լայն հարաբերություններ ունեն։

– Հետո ի՞նչ։

– Հենց դա էլ նկատի ունեի։

– Ինչպես կար, այնպես էլ մնացել է։ Բայց դա ոչ մի առնչություն չունի Իսրայել-Էմիրություններ, Իսրայել-Սաուդյան Արաբիա, Իսրայել-Բահրեյն հարաբերությունների հետ։ Դրանք դիտարկման տարբեր ուղղություններ են։ Իսկ տարածաշրջանային մեծ պատերազմ սկսվելու դեպքում դրանք նաև կլինեն հարվածի տարբեր ուղղություններ։ Այնպես որ, դա վստահաբար ոչ մի բանի վրա էլ չի ազդի։

– Իսկ ի՞նչ է այսօր տեղի ունենում Թուրքիայի շուրջ։ Մի շարք երկրներ միավորվում են Թուրքիայի դեմ, Միջերկրական ծովում լարված իրավիճակ է։ Այս դաշինքում են Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը։ Հայաստանն էլ, կարծես, հարում է այս դաշինքին։
– Առավել կարևոր է Ֆրանսիայի առկայությունը այդ դաշինքում։ Միևնույն ժամանակ, զինված ուժերի, ռազմական ներուժի տեսանկյունից շատ ավելի կարևոր է, որ այնտեղ է նաև Իսրայելը։ Իսկ Հունաստանը շատ քիչ բաներով կարող է սպառնալ Թուրքիային։
Այո՛, տվյալ պարագայում թուրքերը պատրաստվում են փոխել Լոզանի համաձայնագիրը։ Նրանք կարծում են, որ դա անարդար պայմանագիր է։ Թուրքերն ասում են, որ այդ պայմանագիրը սահմանափակել է Թուրքիայի հնարավորությունները միջերկրածովյան ավազանում՝ հօգուտ Հունաստանի և սահմանափակել է Թուրքիայի ներթափանցման հնարավորությունը դեպի նավթագազային շրջաններ։ Նավթն ու գազը Էրդողանի համար շատ կարևոր է, այդ պատճառով էլ նա հիմա շատ ագրեսիվ է գործում ե՛ւ Կիպրոսի շուրջ, ե՛ւ Լիբիայի ուղղությամբ, և հիմա նա կսկսի դե ֆակտո պատերազմ զարգացնել Հունաստանի հետ, որպեսզի հետ մղի Հունաստանին Թուրքիայի առափնյա կղզիներից։ Անիմաստ է հիշել՝ ինչպես է այդ ամենը եղել, քանի որ միջազգային քաղաքականության մեջ «արդարություն» ասված հասկացությունը պարզապես բացակայում է։

Արդարության տեսակետից շատ բաներ, ինչ որ եղել են, պետք է չլինեին, բայց դրանք եղել են։ Թուրքիային հրաշքով հաջողվեց ողջ մնալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, և այս տեսանկյունից միանգամայն պարզ է ու հասկանալի, որ Քեմալ Աթաթուրքի կողմից ստորագրված պայմանագրերը առավելագույնն էին, ինչին նա կարող էր հասնել այդ պահին։ Հիմա դրանք վերանայվելու են, և Թուրքիան պատռելու է այդ պայմանագրերը։ Բայց եթե հաշվի առնենք, թե ինչ փողեր են դրա ետևում կանգնած լինելու և թե ինչքան մեծ է խաղադրույքը, պարզ է, որ դժվար թե դա ուրախացնի Թուրքիայի արևելամիջերկրածովյան հարևաններին։ Եվ, իմիջիայլոց, եթե խոսենք Կենտրոնական Միջերկրականի մասին, այստեղ են Մալթան և Իտալիան, որոնց ամենևին էլ դուր չեն գալիս Թուրքիայի նկրտումները՝ մշակելու լիբիական շելֆը։ Այնպես որ, առաջիկայում հնարավոր է ցանկացած զարգացում, այդ թվում՝ տարածաշրջանային մեծ պատերազմ։

– Եթե կարճ ձևակերպենք՝ դա Էրդողանի նեոօսմանական քաղաքականության դրսևորո՞ւմն է։

– Կարելի է նաև այդպես ասել, քանի որ այն, ինչ հիմա տեսնում ենք Թուրքիայում ամենևին էլ պատահականություն չէ։ Պատահական չէ, որ Սուրբ Սոֆիան վերածվում է մզկիթի, պատահական չէ, որ երկրի ռազմական գերատեսչության ղեկավարները գրեթե բացահայտորեն անիծում են նրանց, ովքեր ապահովել են երկրի ներկայիս սահմանները 20-րդ դարի սկզբին՝ մեծապես սահմանափակելով դրանք։ Իսկ դա նշանակում է ուղղակիորեն թքել Քեմալ Աթաթուրքի ուղղությամբ։

Կրկնում եմ՝ այս իրավիճակում ամեն ինչ սպասելի է՝ ներառյալ մեծ պատերազմը։ Ինչպե՞ս դա կլինի, կլինի՞ ընդհանրապես, թե՞ կներծծվի՝ ոչ ոք չի կարող ասել։ Կանխատեսելն անհնար է, բայց ամեն դեպքում սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Թուրքիան ռազմական տեսանկյունից շատ լուրջ տերություն է։ Նա լուրջ նավատորմ ունի, լավ տնտեսություն։ Այո՛, այդ տնտեսությունը շատ լուրջ ճգնաժամի մեջ է, և Էրդողանի արկածախնդրությունը առաջին հերթին Սիրիայում շատ է խանգարում այդ տնտեսությանը, փախստականներն էլ են խանգարում։ Լիբիական արկածախնդրությունը նույնպես խանգարում է։ Բայց ո՞վ գիտի՝ կհաջողվի՞ նրան այս անգամ էլ պլստալ և դուրս գալ ծանր իրավիճակից։ Առայժմ Էրդողանի մոտ ամեն ինչ ստացվել է։ Արդեն հարյուր անգամ ասել են, թե «ուր որ է՝ Էրդողանը կձախողվի», «նրա մոտ ոչինչ չի ստացվի», «նրան դուրս կշպրտեն իշխանությունից»։ Բայց առայժմ նա իր բոլոր հակառակորդներին ոչնչացրել է։ Ինչպե՞ս է դա նրան հաջողվում։

– Իսկ նրա այդ ծավալապաշտական, կայսերապաշտական քաղաքականությունը, Ձեր կարծիքով, ադեկվա՞տ է Թուրքիայի հնարավորություններին։

– Իհարկե ադեկվատ է, եթե ստացվում է։ Եթե չստացվի, ուրեմն ադեկվատ չէ։ Եթե ստացվում է, ուրեմն ադեկվատ է։ Նրան, իհարկե, դժվար թե հաջողվի վերականգնել Օսմանյան կայսրությունը, բայց նրան հաջողվում է շատ լրջորեն ուժեղացնել Թուրքիան։ Դա նկատելի է։ Եվ, ընդհանրապես, նա իշխանության ղեկին է արդեն 20 տարի։ Նման բան Թուրքիայի պատմության մեջ դեռ չէր եղել։ Այնպես որ, սա արդեն այլ Թուրքիա է։ Սա Աթաթուրքի Թուրքիան չէ, սա Էրդողանի Թուրքիան է։ Ոչ ոք դրան չէր հավատում, բայց դա տեղի ունեցավ։

– Այս համատեքստում, ինքներդ էլ շատ լավ հասկանում եք, որ մեզ ավելի շատ մտահոգում է նրա քաղաքականության հարավկովկասյան ուղղությունը։ Երբ հուլիսին բախումներ եղան հայ-ադրբեջանական սահմանին՝ Թուրքիան քաղաքականապես և հռետորաբանորեն շատ ագրեսիվ էր իրեն պահում, և դրանից հետո որոշ մտավախություններ առաջացան, որ Թուրքիան կարող է ինչ-որ պահի ռազմականապես միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Կարող է միջամտել, կարող է ռազմականապես ամրապնդվել Ադրբեջանում։

– Այո՛, կարող է։ Բայց կարող է նաև Ռուսաստանը։ Հարցն այն է, թե Ռուսաստանը կմիջամտի՞, եթե Թուրքիան միջամտի։ Հարցն այն է, թե Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ի՞նչ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ։ Ամերիկան հաստատ չի խառնվի Թուրքիայի հետ կոնֆլիկտին՝ հօգուտ Հայաստանի։ Ինչպե՞ս է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը իրեն զգում՝ բավական լրջորեն հեռավորություն պահելով Ռուսաստանի և շրջվելով դեպի Արևմուտք: Նա հիմա իրեն ավելի լա՞վ է զգում, ավելի հանգի՞ստ է զգում։

– Բայց չէ՞ որ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ամեն դեպքում պահպանվում են։ Օրինակ, Հայաստանի պաշտպանության նախարարը վերջերս Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանի և  Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունն այսօր աննախադեպ մակարդակի վրա է։

– Տեսականորեն ամեն ինչն էլ պահպանվում է, բայց գործնականում շատ բան է փոխվել վերջին շրջանում, և դա ակնհայտ է անզեն աչքով։ Համենայն դեպս, Մոկսվայից հաստատ նկատելի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում