Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Քոչարյանը թույն ու թարախ է տարածում․ նա և որոշ ուժեր Ադրբեջանի դաշնակիցն են

Թեժ աշուն չի լինելու: Հայաստանի ներքաղաքական կյանքում նախադրյալներ չկան ակտիվացման համար: Քրեական տարրերի քաղաքական ակտիվացում է նկատվում, ինչը հստակ ենթատեքստ ունի. քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը քաղհալածյալ դառնալն է, այդպես հեշտ է պաշտպանվելը: Եվ երկրորդը՝ շպիոնների պարագան է: Հայաստանում հինգերորդ շարասյուն կա, որն անընդհատ Ռուսաստանը ցնցում է: Այս մասին «Առաջին լրատական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԱԱԾ-ն լյուստրացիայի ճանապարհ է բռնել, և դա շատ կարևոր է: Նրա խոսքով՝ ցավալի է, որ, ըստ «Դոսյեյի» հրապարակման,  ռուսական ծառայությունը ամենամեծ հաջողությունն ունի Հայաստանում:

Քաղաքապետի դիտարկմամբ՝ այսօր ակտիվացած ուժերի եռյակը ընդդիմություն չէ, այդ եռյակում հակապետական ուժեր են. «ՀՀԿ-ն տակից միացած է նրանց, էլ ո՞վ է ֆինանսավորում: ՀՀԿ-ն քայքայված է. ղեկավարները մաֆիոզ են, բայց այնտեղ կան շատ նորմալ մարդիկ, նրանք կողքի են կանգնել: Եթե իշխանությունը հայտարարեր, որ պարագլուխները պատժվելու են օրենքի խստությամբ, իսկ մյուսների նկատմամբ համաներում է լինելու՝ վնասի փոխհատուցմամբ, այս իրավիճակը չէր ստեղծվի: ՀՀԿ-ն քայքայված է, բայց կլանը այժմ միասնական է, այս հեղափոխությունը երկու պարագլուխներին միացրեց, մինչ այդ իրար հոշոտում էին, երկու նախագահները նույնիսկ խորշում էին հանդիպել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երկրորդ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարություններ արեց, նաև մեղադրեց Արցախի իշխանությանը Հայաստանի իշխանությանը ենթարկվելու մեջ, Լևոն Շիրինյանն ընդգծեց. «Նա պառակտում է, թույն ու թարախ է տարածում, որ ինքը քաղաքական դառնա, մոռանում է, որ քրեական հանցագործության համար մեղադրանք կա իր վրա և պատասխանատվության պետք է ենթարկվի»:

Ալիևն օգտվելով դրանից՝ հայտարարում է, որ հայկական կողմը բանակցությունները տապալելու եզրին է: Այս դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքագետը նշեց. «Այստեղ Քոչարյանն ու Ալիևը դաշնակիցներ են, ինչպես 20թ. հայ բոլշևիկները. թուրքը, ռուս բոլշևիկը և հայ բոլշևիկը կռվում էին Հայաստանի Հանրապետության դեմ: Սրանք դաշնակիցներ չե՞ն: ԲՀԿ այն հայտնի «դերասանուհին» չի՞ հայտարարել, որ Հայաստանն այս պատերազմի պարագայում կջախջախվի, աղետ կլինի, նայեք ադրբեջանական կայքէջերը՝ «կայֆի» մեջ են: Այսինքն՝ սրանք դաշնակիցներ են, հայրենիք չունեն: Հայրենիք ունեցողներն այսպես երկիր չեն կեղեքում»:

Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ հակապետական ուժերի ստրատեգիան հետևյալն է՝ Հայաստանը պահել պերմանենտ ճնշման տակ, որպեսզի հեղափոխությունը տապալվի, իշխանությունը չկարողանա խոստումները կատարել. «Վերափոխումների համար կայունություն է անհրաժեշտ: Մոսկվան, Ադրբեջանը, ներքին գողապետությունը փորձում են կայունություն թույլ չտալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում