Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

«Մղարթի ոսկու հանքավայր»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Մղարթի ոսկու հանքավայր»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորևէ.

 Իմ անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։

➡️Մասնավորաբար, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:

Գրության մեջ, մասնավորապես նշվում է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, ինչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացվել փորձաքննության:

➡️ Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար, սակայն, Շրջակա միջավայրի նախարարությունում դրանք ուղարկել է լրակազմման։

Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար:

Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: Համաձայն նույն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը: Ներկայացվել է նաև տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և մշտադիտարկումների մասով ապառք ունենալու վերաբերյալ:

♻️Այսպիսով, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ Ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ Ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին։

ℹ️Ուղարկված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազին առջարկել եմ հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում