Tuesday, 23 04 2024
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 23-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխերմերսը:

«Ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում»,- ասել է Նիկոլաս Սխերմերսը՝ Հայաստանի նախագահին ու ժողովրդին փոխանցելով Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ ակնկալում է արգասաբեր ու արդյունավետ գործունեության՝ ի շահ երկկողմ փոխգործակցության զարգացման ու ընդլայնման:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական փորձառությունը կծառայեցնի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Իր առաջնային նպատակներից մեկը համարելով երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ դեսպան Սխերմերսն ընդգծել է տարբեր ոլորտներում աշխատող նիդերլանդական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ Հայաստանում գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս նախագծի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտների: Տեղեկացնելով, որ նախաձեռնության շրջանակում համագործակցելու նախնական համաձայնություն կա աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև՝ հայտնի համալսարանների ու գիտական կենտրոնների հետ, նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինեն համագործակցել նաև նիդերլանդական ընկերությունների, համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում