Հուլիսի 29-ին՝ ժամը 05:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:59-ին, մարվել՝ 06:12-ին:
Ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատասենյակում պահարանը փաստաթղթերով:










































