Երեքշաբթի օրը Տվերի շրջանում կործանված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, վարժանքների ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրներից մեկը:
«Նախնական տվյալներով՝ արտակարգ իրավիճակի պատճառը վարժանքների ժամանակ Սու -30-ին ուղղված արկի պատահական հարվածն է: Կրակոցը արձակել է մեկ այլ օդանավ»,- ասել է աղբյուրը:
Արեւմտյան ռազմական օկրուգի տվյալներով՝ սեպտեմբերի 22-ին ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ, իսկ անձնակազմին հաջողվել է փրկարար վայրէջք կատարել: Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ օդաչուների վիճակը բավարար է: