Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կառավարությանը վերջնագրերի ալի՞ք է կազմակերպվում

Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը հայտարարություն է տարածել, որ ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը, մինչև որ կառավարությունը կնշանակի բուհի ընտրած ռեկտորին՝ Դիանա Գալոյանին: Ռեկտորը ընտրվել է, սակայն կառավարությունը չի կատարել նշանակումը, ինչպես պետք է լինի ըստ օրենքի: Թե ինչու չի կատարվում նշանակումը, հնարավոր է ենթադրել: Բանն այն է, որ ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը ամիսներ առաջ հայտարարեց, որ Դիանա Գալոյանի գիտական «թեզը» ուղեկցվել է գրագողությամբ: Հայտնի է նաև, որ Սմբատ Գոգյանը գործնականում հենց այդ հարցում ԿԳՍՄ նախարարության հետ տարաձայնության պատճառով ներկայացրեց հրաժարական, սակայն Նիկոլ Փաշինյանը թե՛ Դիանա Գալոյանի նշանակումը չի կատարում և թե՛ միաժամանակ չի ստորագրել Գոգյանի հրաժարականը: Արդյո՞ք Փաշինյանը մինչ այժմ փորձում է պարզել, թե ով է իրավացի, թե՞ փնտրվում է այլ լուծում: Պարզ չէ, սակայն, այդ ընթացքում փաստորեն կառավարությունը ստանում է հերթական վերջնագիրը՝ բուհի կոլեկտիվը հայտարարում է փաստացի գործադուլի մասին, պահանջելով նշանակել Գալոյանին:

Եթե անդրադառնանք խնդրի բովանդակային կողմին, ապա պահանջը մի կողմից տրամաբանական է՝ ռեկտորի ընտրված, սակայն դեռ ընտրությունը փաստացի հաստատված չլինելը առաջացնում է անորոշության զգացում, մյուս կողմից անհեթեթ, որովհետև, մեծ հաշվով, կոլեկտիվը կարծես թե չունի որևէ վկայություն, որ խախտված է բնական աշխատանքային գործընթացը և առաջանում է կառավարման ճգնաժամ: Առավել ևս որ բուհն ունի կառավարման խորհուրդ: Սակայն հարցը բովանդակային կողմը չէ, այլ տվյալ դեպքում մեթոդը՝ սաբոտաժ և շանտաժ, վերջնագիր կառավարությանը: Ու հատկանշական է այն, որ դա արդեն Հայաստանում դառնում է պրակտիկա: Վերջնագրեր են ներկայացնում բուժկոլեկտիվները, բուհական կոլեկտիվները, արտերկիր մեկնել ցանկացող քաղաքացիները: Եվ այստեղ հարց է առաջանում՝ սա շղթա՞ է, ալի՞ք, որ պայմանավորված է ինչ-որ, այսպես ասած, ընդհանուր կենտրոնից կառավարվող տրամաբանությամբ, թե՞ պարզապես բնական ռեակցիա կառավարման ներկայիս միջավայրի պայմաններում, երբ կառավարության օղակները աշխատում են իսկապես ցածր արդյունավետությամբ, էֆեկտիվությամբ և կազմակերպվածությամբ, ինչն էլ հանգեցնում է ծայրահեղ վիճակների: Համենայնդեպս ակնառու է, որ այդ միջավայրը ընդհանուր անորոշության ու անկայունության զգացում է առաջացնում հանրության մոտ, ինչը բոլորովին լավ մթնոլորտ կամ միջավայր չէ ահռելի մարտահրավերների առաջ կանգնած պետության համար: Եթե խոսքը կազմակերպված սաբոտաժի մասին է, ապա, թերևս, ժամանակն է այդ ուղղությամբ ձեռնարկել առարկայական քայլեր՝ կա՛մ բացահայտելու, կա՛մ պարզապես ընդհատելու և կանխարգելելու համար, հարկ եղած դեպքում՝ դիմելով հանրության օժանդակությանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում