Էյֆելյան աշտարակի այցելուները և աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են անհայտ անձի զանգից հետո, որը սպառնացել է պայթեցնել կոթողը: Սեպտեմբերի 23-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունում (Sete):
«Այսօր առավոտյան տարահանում է հայտարարվել ոստիկանություն անանուն զանգից հետո: Դա տեղի է ունեցել քիչ առաջ: Այժմ տեղ են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք կատարում են անհրաժեշտ ստուգումներ»,- հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե որքան կտևի տեսչական ստուգումը:
Աշտարակի շուրջն ընկած տարածքը նախկինի պես շրջապատված է ոստիկանության կողմից: Պարագծի պահպանումն ապահովում են իրավապահ մարմինների զինված աշխատակիցները: