Սլովակիան Եվրամիության երկրներից առաջինը հայտարարեց, որ չի ճանաչում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Իվան Կորչոկը:
«Ալեքսանդր Լուկաշենկոն, որի երդմնակալությունը (որպես Բելառուսի նախագահ) այսօր տեղի ունեցավ, չունի իր երկիրը ղեկավարելու լեգիտիմություն», – նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Լուկաշենկոն պատասխանատու է Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների համար, որոնք, ըստ նրա, ոչ ազատ էին, ոչ արդար:
Կորչոկը հավելել է, որ Սլովակիան աջակցում է բելառուս ժողովրդին: