Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկ երգի բառերի հեղինակ է դարձել:
Իր ֆեյսբուքյան էջում դիվանագետը ներկայացրել է երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի նոր ստեղծագործությունը՝ «Ես քեզ չափից շատ եմ սիրել»:
Երգը նվիրված է երգչուհու և դստեր բարդ հարաբերություններին:
Երաժշտությունը գրել է պրոդյուսեր Բրենդոն Սթոունը:
Զախարովան առաջին անգամը չէ, որ դառնում է երգի հեղինակ: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը կատարել են Նարգիզը, Վալերիան, Զառան, Մաքսիմ Ֆադեևը և Ալեքսանդր Կոգանը: