Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է ԵՄ երկրների միջև միգրանտների տեղաբաշխման ծրագրի ձախողման մասին, հայտնում է AFP-ն:
«Մենք կարծում ենք, որ տեղաբաշխումը (ապաստան հայցողների) ԵՄ-ում ձախողվել է, և շատ երկրներ մերժում են այն»,- ասել է նա:
Կանցլերը նշել է, որ կարիք չկա եվրոպական երկրներին պարտավորեցնել, որ նրանք միգրանտներ ընդունեն:
«Ճիշտ ուղին, դա ԵՄ արտաքին սահմանների բարելավված պաշտպանությունն է, մաքսանենգների դեմ միասնական պայքարը… և այնտեղ օգնություն ուղարկելը»,- ասել է Կուրցը:
Ըստ նրա, Ավստրիան արդեն ավելի քան 200 հազար մարդու է ընդունել, որոնց պետք է «ինտեգրել՝ նախքան նորերի ընդունումը»: