ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպումը կսպասարկի Շոտլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:
Երևանում սեպտեմբերի 24-ին կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ջոն Բիթոնը: Նրան կօգնեն Դենիել Մքֆարլանը և Դուգլաս Պոտերը:
ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպումը կկայանա Երևանում` ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Այն կմեկնարկի 18:00-ին: