Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ խաղը Տավուշում
«Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում». Պեսկով
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի

Հայ-ռուսական հարաբերության թանկ ու շահավետ վատառողջությունը

Հայաստանի քաղաքացիների համար սահմանը փակ պահելու ՌԴ որոշումը անկասկած քաղաքական է, և այդտեղ չի կարող լինել երկրորդ կարծիք՝ համենայնդեպս դատելով այն հանգամանքից, թե որ երկրների հետ է, որ ՌԴ-ն որոշել է բացել սահմանները և հաղորդակցությունը: Մտածել, թե Ռուսաստանն այդ որոշումները կայացնում է, այսպես ասած, պաշտոնական վիճակագրությունների հիման վրա, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ: Ռուսաստանը բացել է սահմանները ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար՝ փակ պահելով Հայաստանի հետ սահմանը: Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանում իսկ աճում է վարակակիրների վիճակագրությունը, և եթե շաբաթներ առաջ օրական թիվը ասել էր հինգ հազարից պակասի, ապա այսօր արդեն վեց հազարից ավելի է մի քանի օր շարունակ:

Ծիծաղելի է պատկերացնել, որ ընդամենը 3 միլիոնանոց Հայաստանը պետք է վարակի տարածման լուրջ սպառնալիք լինի 120 միլիոնանոց Ռուսաստանի համար: Այդպիսով, կասկած չկա, որ Մոսկվայի որոշումը քաղաքական է: Հարցն այն է, թե դա քաղաքական ինչ մակարդակում կայացված որոշում է: Նույնքան համարժեք չի լինի թերևս մտածել, որ որոշումը կայացվել է Կրեմլի մակարդակով: Եվ հազիվ թե Կրեմլին հետաքրքրում են Հայաստանում քաղաքացիների բողոքները կամ Հայաստանից, այսպես ասած, ընդդիմադիր պատգամավորների բողոքները: Իսկ եթե անգամ տեղյակ են, ապա միևնույն է՝ իրավիճակը այնպիսին է, որ Երևանը պետք է քաղաքական բարձր մակարդակով փորձի լուծել հարցը, և Կրեմլում թերևս սպասում են այդ փորձին՝ արդեն իրենց հերթին տվյալ մակարդակին համահունչ քաղաքական պայմաններ կամ պահանջներ թելադրելու համար:

Անշուշտ, քաղաքացիները իրենց սոցիալական կարիքով ու խնդիրներով պետք է գտնվեն պետական հոգածության ներքո, սակայն կասկածից վեր է նաև, որ քաղաքացիների այդ հարցերը չպետք է լուծվեն պետական քաղաքական դիրքերի և ինքնիշխանության հաշվին՝ առավել ևս հաշվի առնելով այն, թե ինչպիսի բարդ վերափոխումների և նոր իրողություններին ադապտացիայի ծանր փուլ է անցնում հայ-ռուսական հարաբերությունը: Այդ փուլն ուղեկցվում է ոչ թե «արտաքին» ռիսկերով, ինչպես փորձում են ներկայացնել թե Ռուսաստանի, թե Հայաստանի որոշ քաղաքական սուբյեկտներ, մեդիա և փորձագիտական շրջանակներ՝ փչելով Հայաստանում իբրև թե «հակառուսականության» մասին առասպելը, այլ ուղեկցվում է հենց ներքին «տորպեդահարումներով», որովհետև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերության միջպետական առողջացումը նշանակելու է այդ շրջանակների հարմարավետության և քաղաքական մակաբուծության ավարտ:

Օրերս հրապարակված «Դոսյեում» պարզորոշ երևում էր, թե ինչ շահավետ բիզնես է որոշ անձանց և շրջանակների համար հայ-ռուսական հարաբերության առողջության հաշվին ձեռնածություններով ու նենգափոխումներով «մակաբուծելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում