Լուրեր
Փաշինյանը միայնակ հազիվ թե կարողանա գլուխ հանել այն խառնաշփոթից, որը տիրում է երկրում
  • 12:45
  • 2020-09-23
  • Դիտումներ՝ *

Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը հիշում է 90-ականների մամուլը, ասում է՝ խորհրդային գրաքննության իներցիան շուտ էին հաղթահարել, բայց դրա արմատները շարունակվել են նաև հետագայում՝ մամուլի նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տեսքով։ Անդրադառնալով քաղաքական կյանքում զարգացումներին՝ անլուրջ է համարում հոկտեմբերի 8-ին հայտնի եռյակի կողմից կազմակերպվող հանրահավաքը։ Նշում է՝ նրանք մանր, անձնային ու այլ տիպի շահեր են հետապնդում, ուրիշ ոչինչ։ Վասակ Դարբինյանը կառավարության աշխատանքում շատ թերացումներ է տեսնում, նշում է․ «Փաշինյանը միայնակ հազիվ թե կարողանա գլուխ հանել այն խառնաշփոթից, որը տիրում է երկրում»։

  • Դիտումներ՝ *