Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Ֆոնսեկան գոհ է Մխիթարյանից, բայց… «Յուվենտուսի» դեմ մեր ավագը կլինի՞ 9 համարի դիրքում

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության առաջին տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղաց նոր դիրքում։ Մասնավորապես, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայ կիսապաշտպանին օգտագործեց կենտրոնական հարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, կեղծ 9 համարի դիրքում։ «Մենք նոր հարձակվողի կարիք ունենք և պետք է լուծենք այս խնդիրը: Մխիթարյանը շատ լավ խաղաց 9 համարի դիրքում, բայց մենք պետք է գտնենք օպտիմալ տարբերակ, այսինքն՝ հարկավոր է նոմինալ հարձակվող այս դիրքի համար: Մխիթարյանը, Պելեգրինին և Պեդրոն 4-5 ռեալ գոլային պահ ստեղծեցին: Եթե մենք գոլ խփեինք, ապա խաղի սցենարը կփոխվեր»,- խաղից հետո ասել է Ֆոնսեկան։

Չնայած «Ռոմայի» մարզիչը դրական է գնահատել Մխիթարյանի ելույթը, այնուամենայնիվ մեր ֆուտբոլիստն այս մրցավեճում արժանացել էր ամենացածր՝ 5.8 գնահատականի։ Վերջերս իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Ռոմայի» կենտրոնական հարձակվող Էդին Ջեկոն մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Ավելին, խոսվում էր մոտակա օրերին գործարքի կայացման մասին։ Ջեկոյի փոխարեն Մխիթարյանին կենտրոնական հարձակվողի գոտում խաղացնելը ստիպել էր ենթադրել, որ Ջեկոն իսկապես լքելու է Հռոմի թիմը, և Ֆոնսեկան արդեն իսկ սկսել է բացը լրացնելու ուղղությամբ լուծումներ փնտրել։

Նշենք, որ «Վերոնայի» դեմ մրցավեճում Ջեկոն պահեստայինների շարքում էր և այդպես էլ խաղաժամանակ չստացավ։ Ֆոնսեկայի դիտարկումները խոսում են այն մասին, որ կենտրոնական հարձակվողի դիրքում նա տեսնում է նաև Հենրիխ Մխիթարյանին և ըստ էության հույսեր կապում նրա հետ։ Նշենք, որ Հռոմի թիմում նորամուտը նշեց իսպանացի Պեդրոն, որը ակտիվ համագործակցում էր Հենրիխ Մխիթարյանի հետ։ Պեդրոյի ներկայությունը, ինչ խոսք, կմեծացնի մրցակցությունը կիսապաշտպանությունում։ Մասնավորապես, Ֆոնսեկան տրամադրության տակ ունի միանգամից 5-6 կիսապաշտպանների, որոնք կարող են արդյունավետ գործել խաղային այս օղակում։

Մինչ Ա սերիայի մեկնարկը՝ «Ռոման» անցկացրել էր մի քանի ընկերական հանդիպում, որոնց գլխավոր հերոսը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն էր։ Մասնավորապես, վերջին երեք հանդիպումներում Մխիթարյանը նույնքան գնդակ է խփել՝ ապացուցելով, որ կարող է դառնալ թիմի ընդգծված առաջատարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել «Ռոմայի» հետ՝ դառնալով այս թիմի հիմնական խաղացող։

Կարող ենք արձանագրել, որ Մխիթարյանի համար Իտալիայում սկսվել է բոլորովին նոր ժամանակաշրջան, որը կարող է դառնալ լավագույնը նրա կարիերայում։ Չնայած վնասվածքներին՝ այնուամենայնիվ, նախորդ մրցաշրջանը մեր ֆուտբոլիստի համար կարելի է հաջողված համարել։ Ավելի ստույգ, խաղալով վարձավճարով, Մխիթարյանն ամրապնդվեց «Ռոմայում»՝ դառնալով այս թիմի կարևոր մասնիկներից մեկը։ Հիմա եկել է պահը՝ հասկանալու, թե մեկնարկած մրցաշրջանում խաղային որ դիրքում Մխիթարյանը կգործի առավել արդյունավետ։

Նշենք, որ երեկ «Յուվենտուսը» պայմանագիր կնքեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի հետ, ուստի Ջեկոյի՝ Թուրին տեղափոխվելու մասին խոսակցությունները կարծես երկրորդ պլան են մղվել։ Ա սերիայի երկրորդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ մրցելու է հենց «Յուվենտուսի» հետ։ Արդյոք այս խաղում և՞ս Ֆոնսեկան Մխիթարյանին կօգտագործի կենտրոնական հարձակվողի գոտում։ Եթե առաջիկա մրցավեճում 9 համարի դիրքում չխաղա Ջեկոն, կարելի կլինի պնդել, որ Ֆոնսեկան առջևի գծում իրականացնում է արմատական փոփոխություններ։

Այն, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը տակտիկական վերադասավորումների գլխավոր դերակատարներից մեկն է, ապացույցն է նրա, որ Ֆոնսեկան Մխիթարյանին համարում է ամենապատրաստված և ունիվերսալ ֆուտբոլիստներից մեկը։

Փաստ է նաև, որ Մխիթարյանը «Ռոմայում» միանգամայն դրական ոգով է ելույթ ունենում։ «Ուրախ եմ այստեղ լինելուս համար: Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին: Ես հեռացել եմ Անգլիայից ու չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում, որ «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին: Գուցե ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի ժամանակն էր ինչ-որ բան փոխելու: Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է, ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա: Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից»,- նշել էր Մխիթարյանը իտալական ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում