Լուրեր
Հասարակության հիասթափությունը տեղին է․ Արթուր Մանուկյան
  • 12:40
  • 2020-09-23
  • Դիտումներ՝ *

Կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն գլոբալ տեսլականը, որին ուղղված են այսօրվա քայլերը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Անդրադառնալով թեզին, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել 5 մլն-ի, նա ասաց. «5 մլն կլինի, թե 6 մլն, այսօրվա մեր ամեն մի քայլը պետք է միտված լինի 2050 թվականի այդ տեսլականն իրագործելուն: Դրանով ինդիկատոր է դառնում այսօրվա սխալի և այսօրվա հետևանքները չափելի սարքելու համար: Եթե դու մոտակա ամիսներին, մոտակա տարիներին որոշակի ներգաղթի պայմաններ չես ստեղծում, ապա դու արդեն շեղվել ես քո երկարաժամկետ ծրագրից: Այդ առումով շատ կարևոր էր այդ նպատակները, այդ ուղենիշները հասկանալ»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *