Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

«Դետք»-ը երգերի է վերածել հայ և օտարազգի գրողների գործերը. խմբի պրոդյուսերը բացում է փակագծերը

«Դետք» փոփ, սոֆթ, ռոք ժանրում ստեղծագործող խումբը, որի անդամներն են Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը, համավարակի տարածման ընթացքում անգործության չի մատնվել. խումբը պրոդյուսեր Արման Ամպի աջակցությամբ աշխատել է՝  երկրպագուներին ներկայացնելով ինչպես նոր երգեր, այնպես էլ՝ տեսահոլովակներ:  Ստեղծագործական բուռն գործունեությունը շարունակվում է նաև հիմա: Առաջիկայում «Դետք»-ը նոր ալբոմ է թողարկելու, երգեր և մեկ տեսահոլովակ:

Նորություններին վերաբերող մանրամասները բացահայտել է «Դետք»-ի պրոդյուսեր Արման Ամպը:

«Համավարակի տարածման ընթացքում ավելի քան քսան երգ է գրվել: Դրանցից 11-ը զետեղվել է «Լույսը բացվելիս» ալբոմում, որը հասանելի կլինի հոկտեմբերին: Ներկայացված է էլեկտրոնային փոփ, տեխնո փոփ ժանրի երաժշտություն: Երգերի երաժշտության հեղինակն Արման Պետրոսյանն է, իսկ երգերի հիմքում հայ, բրիտանացի, իսպանացի, ռուս և այլ ազգերի գրողների բանաստեղծություններն են: Նրանցից են Համո Սահյանը, Նաիրի Զարյանը, Գաբրիել Գարսիա Լորկան, Սերգեյ Եսենինը և այլք: Հեղինակների գործերն ընտրել ենք՝ հաշվի առնելով ոչ թե բանաստեղծների հանդեպ մարդկանց վերաբերմունքը, այլ նրանց ստեղծագործությունների բովանդակությունը»,- ասում է Արմանն ու ընդգծում, որ բանաստեղծությունները ներկայացվելու են բնագրային տարբերակով, իսկ ալբոմը հրապարակվելու է օնլայն հարթակներում:

Պրոդյուսերի խոսքով՝ ներառվել են նաև երգեր, որոնց երաժշտությունը հիշեցնում է 90-ականների երաժշտական ոճերը: Այդ տարիներին մեծ մասսայականություն վայելող փոփ երաժշտությունն այժմ հանրայնացնում են նաև միջազգային մեծ ճանաչում ունեցող աստեղերը, օրինակ՝ The Weeknd-ը, Dua Lipa-ն և այլք: Ըստ Արման Ամպի՝ դա պայմանավորված է նրանով, որ փոփ երաժշտության մեջ ասես առաջ գնալու տեղ չկա, և ինչպես էլ պտտվենք վերադառնալու ենք 90-ականների  փոփին, որը շատ լավն է:

«Ամբողջ աշխարհում ստեղծագործողների մի սերունդ կա, որը մեծացել է 1990-ականների երաժշտության ներքո և բնական է, որ չի կարող խուսափել այն ներկայացնելուց: Պետք է խոստովանել, որ տղաները շատ են ոգեշնչվում նաև Avtopilot հայկական խմբից, որի մասին շատ քչերը գիտեն: Խումբը ստեղծագործել է 1980-ակկաների վերջին և 1990-ականների սկզբին՝ հիանալի երգեր մատուցելով: Նրանց երգերից մեկի հեղինակային իրավունքները ժառանգաբար փոխանցվել է երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանին, իսկ հետո հասել է մեզ: Հավանաբար հաջորդ տարի այդ երգի անգլերեն տարբերակը, որի բառերի հեղինակը Տիգրան Նաղդալյանն է, կներկայացնենք երկրպագուներին»,- պատմել է խմբի պրոդյուսերը:

«Լույսը բացվելիս» ալբոմի երգերից մեկի՝ «Լույսը» սեղծագործության հիման վրա խումբն արդեն հոլովակ է ներկայացրել, որը դրական մեկնաբանությունների է արժանացել, իսկ օրեր առաջ «Դետք»-ը սկավառակում չներառված երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել Տավուշի մարզում: Երգի երաժշտությունը գրել է Արման Պետրոսյանը, իսկ բառերը՝ Վահան Կիրակոսյանը, հոլովակի ռեժիսորն Արման Ամպն է, իսկ օպերատորը՝ Կարեն Գալստյանը:

Արման Ամպի կարծիքով՝ հետաքրքիր գործ է ստացվել, որն անպայման պետք է հոլովակ ունենար:  «Այս տարի լրանում է խմբի հիմնադրման 5-րդ տարին, և այս երգն ու հոլովակը կապում ենք խմբի հոբելյանի հետ: Երգը սիրո կոչ է, բայց անդրադառնում է նաև մենությանը: Ցանկանում ենք ասել, որ խումբը միայնակ ոչինչ չէր կարող անել այս տարիների ընթացքում, խումբն իր տեղը գտել է այն մարդկանց՝  երաժիշտների, ռեժիսորների, պրոդյուսերների, լրագրողների և այլոց շնորհիվ, որոնք աջակցել են «Դետք»-ին»,- ասել է Արմանն ու հավելել, որ առաջիկայում ևս մեկ երգ են ներկայացնելու, որը կոչվում է «Մարս»: Այն սիրային գործ է՝ ուրախ և զվարճալի:

«Դետք» խումբը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ բենդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում