ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթն ասել է, որ Վաշինգտոնը Կիպրոսին կոչ է արել հանել Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հետ կապված իր առարկությունները: Դիվանագետի խոսքով, երկրները պետք է միասնական մոտեցում ձևավորեն այս հարցում:
Քենթը հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն պատրաստ է ներկայացնել իր պատժամիջոցները, բայց նախ ցանկանում է ծանոթանալ Եվրոպայի առաջարկին: