Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է աշխատակիցների պարգևատրման և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես տեղեկացրին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, օրվա խորհրդի համատեքստում շնորհավորելով նախարարին և ծառայության աշխատակիցներին, իր ողջույնի խոսքում ասել է․ «Ազատ, անկախ 3-րդ Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը դարձավ հայ ժողովրդի պատմական արդարության հաղթաթուղթը։ Այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, առավել քան կարևոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցումը՝ ձեռքբերածը պահպանելու, ազնվորեն արարելու, ժողովրդավարական, իրավունքահեն և մարդակենտրոն պետության շարունակական գոյությունը երաշխավորելու և ապահովելու առումով։ Այս խրախուսանքները ձևական բնույթ չեն կրում։ Այն ձեր անցած ուղու ապացույցն է։ Ցանկությունս է, որ ձեռք բերածի վրա կանգ չառնեք, այլ ամբողջ ներուժով գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։

Նախարար Բադասյանը ևս շնորհավորել է ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ և ընդգծել, որ այն լավ առիթ է վերարժևորելու մեր ծառայությունը հայրենիքին: «Առաջին հերթին մենք պետք է հավատանք մեր աշխատանքին։ Օրինակ՝ ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Ինձ հետ միասին հավատում են նաև իմ տեղակալներն ու պարոն Մեղրյանը: Ես ուզում եմ, որ Ծառայության ղեկավար անձնակազմն ու բոլոր աշխատակիցները ևս հավատան այս գաղափարին, հավատան, որ մենք ունենալու ենք բոլորովին այլ սոցիալական երաշխիքներ, արժանապատիվ աշխատավարձ, արժանապատիվ աշխատանքային պայմաններ և ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- նշել է նախարարն ու հավելել, որ դրան հասնելու համար պետք է հավատանք մեր անելիքներին։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ժամանակին Ծառայության հիմքում դրվել է ոչ լավ պրակտիկա, որը Ծառայությանը հեռացրել է քաղաքացիներից։ «Մենք հաճախ քաղաքացիներին չենք ընկալում որպես գործընկեր, անձ, որին հաշվետու ենք, հաշվետու մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին։ Քաղաքացու հետ կոպիտ խոսակցությունը, նրա դարդ ու ցավի նկատմամբ անտարբերությունը մեր համար, բնականաբար, ընդունելի չեն։ Դրա համար խնդրում եմ այստեղ գտնվող ղեկավար անձնակազմին հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին»,- ընդգծել է արդարադատության նախարարը՝ միաժամանակ նշելով, որ շատ են նաև օբյեկտիվ խնդիրները, որոնք Ծառայությունից կախված չեն, բայց պետք է համատեղ ուժերով համակարգային լուծում ստանան։

Միջոցառման ընթացքում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակի կապակցությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ծառայության մարզային տարբեր բաժինների հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված 8 անձի երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։

Սերգեյ Մեղրյանը նոր աշխատակիցներին մաղթել է անփորձանք ծառայություն և մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել բարեխիղճ և պատասխանատու։ Նախարար Ռուստամ Բադասյանն էլ հույս է հայտնել, որ կիրականացնեն երդման ոգուն արժանի ծառայություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում