Sunday, 01 10 2023
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
17:30
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները. պաշտպանության նախարար Լեկոռնյու
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել
16:45
Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը
Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին
16:15
Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային
16:00
Պակիստանում աֆղանստանցի փախստականների թիվը հասել է 3,5 միլիոնի. ՄԱԿ
15:45
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
15:30
Հռոմի պապը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին քննարկել Արցախի բռնի տեղահանվածների դրությունը
15:15
ՆԱՏՕ-ն 1 միլիարդ եվրո կհատկացնի պաշտպանական սթարթափներին՝ դիմակայելու Չինաստանի հետ մրցակցությանը
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է Անկարայում ահաբեկչության մասին
14:45
Ֆինլանդիան միջուկային զենք չի տեղակայի
ChatGPT-ն այժմ կարող է տեղեկատվություն փնտրել առանց սահմանափակումների
14:15
Շուրջ 30 տարի անց ձերբակալվել է ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության մեջ կասկածվողը
Արցախում մարդասիրական առաքելությունը կքանդի կծի՞կը, թե՞ կմաքրի հետքերը
Թուրքիայի ՆԳՆ–ի շենքում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ
Կյանքը ցույց տվեց, որ հեքիաթներով ապրել հնարավոր չէ
13:30
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
Հայաստանին չի ներվելու անկախությունը, մեզ սարքելու են խորը մի գյուղ, գետտո
13:00
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ

Իշխանությունները չունեն Հայաստանում միջուկային էներգետիկայի երկարաժամկետ զարգացման ռազմավարություն

«Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել  խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո): Այս մասին նախօրեին  տեղեկացրին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ռիսկեր չի տեսնում շահագործման ժամկետների արդեն երկրորդ երկարացման մեջ։ Նրա խոսքով՝ հայկական ԱԷԿ-ն արդեն շահագործվում է մոտ 40 տարի, մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային, այդ թվում՝ հետխորհրդային որոշ երկրների փորձը, ատոմակայանների շահագործման ժամկետը հաճախ գերազանցում է 50 տարին: Ավելին՝ անհրաժեշտ մոդեռնիզացման աշխատանքների անցկացման պայմաններում կայանների կյանքը երկարացվում է մինչև 60 տարի:

«Նշեմ նաև, որ ԱՄՆ Վիրջինիայի նահանգում ԱԷԿ-ի շահագործումն առաջարկվում է երկարացնել մինչև 80 տարի:

Հաշվի առնելով այս փորձը, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական ու անվտանգային բնութագիրը, կայանում անցկացվող մասշտաբային վերազինման աշխատանքները՝ կարող ենք գալ այն եզրահանգման, որ դրա շահագործումը հնարավոր է երկարաձգել նաև 2026 թ.-ից հետո՝ առնվազն 10 տարով: Ու այս առումով վերջերս Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության ու «Ռոսատոմի» միջև տեղի ունեցած քննարկումները ես համարում եմ անհրաժեշտ ու հեռանկարային: Չնայած նրան, որ ամիսներ առաջ հայկական կողմը հրաժարվեց ռուսական վարկի մնացորդից, այնուամենայնիվ, «Ռոսատոմը» շարունակում է մնալ կայանի մոդեռնիզացման գլխավոր կապալառու, ինչը միանգամայն ողջունելի է՝ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի կառավարման ու անվտանգության ապահովման մեթոդաբանությունն ու ավանդույթները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։

Փորձագետի խոսքով՝ բազային խնդիրը շարունակում է մնալ Հայաստանում միջուկային էներգետիկայի երկարաժամկետ զարգացման ռազմավարության բացակայությունը: «Այսօր կարող ենք վստահորեն ասել, որ իշխանությունները չունեն այս ոլորտի զարգացման հստակ սցենար, իսկ ֆինանսական միջոցների որոնման մասին խոսակցություններն առ ոչինչ են, քանի որ չկա հստակ պատկերացում այն մասին, թե ինչ հզորության ԱԷԿ է մեզ անհրաժեշտ: Այս հարցի շուրջ հստակություն չկա ոչ Էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ, ոչ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Թեև, դատելով իշխանության հռետորաբանությունից, կարող ենք գալ այն եզրահանգման, որ կա որոշում մոդուլային կայանի կառուցման վերաբերյալ, ինչը ես կարող եմ որակել որպես փակուղային մոտեցում: Նախ՝ մոդուլային կայաններն ունեն փոքր հզորություն՝ 100-200 ՄՎտ, մյուս կողմից՝ դրանք օգտագործվում են որպես ռեզերվային հզորություններ, ինչի անհրաժեշտությունը Հայաստանը չունի: Կարծում եմ՝ մոդուլային կայանի կառուցումը կնշանակի կնքել Հայաստանում միջուկային էներգետիկայի մահկանացուն՝ հրաժարվելով տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակից: Մենք ունենք էլեկտրաէներգիայի կայուն արտահանման սկզբունքի վրա խարսխված էներգահամակարգ, իսկ այդ կայունությունն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են կոնվենցիոնալ հզորություններ, այդ թվում՝ միջուկային: Ուստի արդեն այսօր, ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու հետ մեկտեղ, անհրաժեշտ է մշակել նոր էներգաբլոկի կառուցման նախագիծը, որն իր հզորությամբ համարժեք կլինի ներկայիս կայանի հզորությանը»,- ընդգծեց Դավթյանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում