Լուրեր
Բաքվի և Անկարայի պրիմիտիվ հայտարարությունները զավեշտի են հասնում․ ՀՀ պաշտպանության փոխնախարար

Այսօր ՀՀ Զինված ուժերի սպառազինությունում կան հայրենական արտադրության ականանետեր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նաև հավելեց, որ Զինված ուժերի սպառազինությունում կան նաև ԱԹՍ-ների հայկական արտադրության ռադիոէլեկտրոնային չեզոքացման միջոցներ: «Մենք ունենք և բավականին զարգացրել ենք: Հուլիսյան դեպքերի ընթացքում կարողացանք գրանցել աննախադեպ հաջողություն և բոլորովին անվնաս ձեռք բերել հակառակորդի ԱԹՍ-ներից մեկը,- նշեց փոխնախարարը:

Գաբրիել Բալայանի խոսքով՝ ՀՀ Զինված ուժերը զարգանում են դինամիկ: Նրա հավաստմամբ՝ Հայաստանը հակառակորդների հետ սպառազինության քանակային առումով մրցավազքի մեջ չի մտնում, այլ ձգտում է որակական առումով առավելություն ունենալ: «Մեր ունեցած հակազդման միջոցների մասին բարձրաձայնելը սխալ է, պետք է լուռ գործել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Խոսելով աշխարհազորի ստեղծման գաղափարի մասին՝ Գաբրիել Բալայանը նշեց, որ հետաքրքիր առաջարկներ կան, որոնք ներկայացվել են համապատասխան գերատեսչությունների կողմից: Նա նաև վստահեցրեց, որ աշխարհազորի մասին նախագիծը հաջորդ ամիս կուղարկվի Կառավարություն: «Աշխարհազորով տարբեր կառույցների համախմբման խնդիր դրված չէ: Չեմ բացառում, որ ԵԿՄ անդամներ կամ այլ ազատամարտիկներ կանդամագրվեն աշխարհազորին: Բայց դա կամավորության սկզբունքի հիման վրա է: Աշխարհազորը լինելու է պետական կառույցի ստորաբաժանում, իսկ ԵԿՄ-ն իրավաբանական անձ է»:

Բաքվի և Անկարայի հայտարարությունները ՀՀ պաշտպանության փոխնախարարի գնահատմամբ՝ պրիմիտիվ հայտարարություններ են, որոնք երբեմն զավեշտի են հասնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *